«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հայտարարությունը` Ռոնալդուի վերաբերյալ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել Կրիշտիանու Ռոնալդուի` լրագրող Փիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցի վերաբերյալ.
«Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Կրիշտիանու Ռոնալդուի՝ վերջերս տված հարցազրույցի։ Մենք այլևս մեկնաբանություններ չենք տա, քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունում:

