«Տիխ»-ի մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել․ Պեմզաշենում ընտանիքի սպանությունից նոր մանրամասներ են հայտնի. MediaHub․am

Պատահար
MediaHub․am-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում դաժան սպանության գործով անցնող եւ իր մեղավորությունը չընդունող Արկադի Բարսեղյանի վարած մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել։ Այս պահին իրավապահ մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հասկանալու համար, հետքերը համընկնում են ընտանիքի սպանված անդամների ԴՆԹ հետ, թե ոչ։

«Պեմզաշենում մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության գործով 2 անձ է կալանավորվել։ Ենթադրյալ հանցագործներից մեկը՝ Վրույր Բարսեղյանը խոստովանական ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել «Տիխ» մականունով Արկադի Բարսեղյանը, որը վերջինիս հորեղբոր որդին է։

Արկադի Բարսեղյանը չի ընդունում իր մեղավորությունը՝ նշելով, որ այդ օրը, այդ ժամին գտնվել է այլ վայրում։ MediaHub-ի տեղեկություններով՝ Զարինեին՝ երեխաների մորը, սուր կտրող ծակող գործիքով մահացու վնասվածքներ հասցնելուց հետո ենթադրյալ հանցագործները երեխաներից հետաքրքրվել են՝ ճանաչու՞մ են իրենց, դեմքով գիտե՞ն, որ իրենց տան տեղը հարցնեն՝ կիմանա՞ն, երեխաները պատասխանել են՝ այո, որից հետո Զարինեի սպանության հետքերը վերացնելու համար՝ սպանել են նաեւ երեխաներին։ Մենք ողբերգական սպանության օրը հայտնել էինք, որ Մելիքսեթյանների տան եւ՛ դուռը, եւ՛ պատուհանները վնասված չէին, ինչը վկայում էր այն մասին, որ տան վրա ավազակային հարձակում չէր եղել։

MediaHub-ի տեղեկություններով՝ հանցագործները տուն են մտել այն ժամանակ, երբ կեսգիշերին Զարինեն լվացք փռելիս է եղել։ Ըստ նախնական վարկածների՝ ընտանիքի սպանության մեջ կասկածվողները տուն են ներխուժել՝ գողության նպատակով։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ մարդասպաններից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս հիմքով ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ»,- գրում է կայքը:

https://iravunk.com/sim/?p=241651&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը