ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղությանը վերաբերվող իր առաջարկները, սպասում ենք արձագանքին. Փաշրնյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։
«Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ»,- ասաց վարչապետը։
«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի»,- ասաց Փաշինյանը։

