Կապիտուլյանտը վերցրել էր ալիեւյան ակնոցն ու փորձում էր դնել մեր հասարակության աչքերին. Նազարյան

Ներքաղաքական

ՀՀԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցը համարում է ավելի շատ մանիպուլյատիվ, քան թե քաղաքական:

— Կապիտուլյանտն իր հերոստրատյան կերպարով, մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով փորձում էր բթացնել հայ ժողովրդի բաց նյարդի ցավը` ասելով, կոպիտ ասած, որ գերեզմանն էլ հայ ժողովրդի համար վատ տեղ չէ: Հողի տակ էլ կարող է տաք լինել, միջազգային հանրությունն էլ կարող է մի հատ լավ մարմարից գերեզմանաքար բերել ու դնել հայ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ Հերոստրատը պատմության մեջ հռչակավոր դառնալու համար այրեց Արտեմիսի տաճարը, Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է այրի, գերեզմանն իջեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետականությանը: Հայտնի հոգեբանական տեխնոլոգիա կա` երբ ուզում ես ինչ-որ մեսիջ հղել ժողովրդին, բայց շատ հաճախ չես կարողանում, չես ուզում կամ ուղիղ ասելու չէ այն, ինչ պետք է ասես, այսպես բերում «կոլոլում ես» եւ հրամցնում ես հասարակությանը, որպեսզի երկրորդականի մեջ կորի հիմնական գլխավոր ասելիքը: Իսկ ասելիքը մեկն էր` արցախահայության ճակատագրի հետ կապված իրենք փորձում են լվանալ ձեռքերը եւ երաշխիքներ չեն տրամադրում նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից եւ ձեռք են քաշում ՀՀ սուվերենությունից: Կապիտուլյանտը վերցրել էր ադրբեջանական, ալիեւյան ակնոցն ու փորձում էր դնել մեր հասարակության աչքերին: Իսկ մարդիկ գիտեն, որ ակնոց կրելուց որոշ ժամանակ անց սկսում են չզգալ ակնոցի ծանրությունը, եւ աշխարհն այլ կերպ են ընկալում: Նա ամեն ինչ արեց, որ հայ հանրությունը ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայկական պետականության ապագան տեսնի ալիեւյան, ադրբեջանական աչքերով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին