Եթե չգնանք քաղաքական դաշտի առողջացման, հարց չենք կարողանալու լուծել. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

«Ժողովրդական համախմբում» կուսակցությունը հայտարարություն էր արել, թե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ նախկին-ներկա փակուղուց դուրս գալու նպատակով արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական դերակատարներին եւ բոլոր ցանկացողներին, որոնք նախանշված երկու սկզբունքների շուրջ ունեն փոխհամաձայնություն, հրավիրում են կլոր սեղան քննարկման: Իսկ սկզբունքները հետեւյալն էին` գործող իշխանությունների հեռացում ու նախկին բոլոր իշխանությունների վերարտադրության եւ նրանց հետ համագործակցության բացառում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ` կայացած քննարկումից հետո:

— Նկատեցինք, որ հայտնի քաղաքական ուժերից որեւէ մեկը ներկա չէր քննարկմանը: Իրականում քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Ձեզ,  եւ որքանո՞վ արդարացվեցին սպասումները:

— Թիվն իրականում չեմ կարող ասել, բայց եղել են արձագանքողներ, որոնք պատրաստակամություն հայտնել են մասնակցել քննարկումներին: Ինչպես տեսաք, այո, քաղաքական ուժեր չկային, կային ավելի շատ անհատներ, որոնք այս օրակարգով հետաքրքրված էին: Իսկ ակնկալիքները չեմ կարող ասել` արդարացան կամ չարդարացան, որովհետեւ սրանից առաջ եղել է էլի հանդիպում, եւ մի շարք արտախորհրդարանական ուժեր համախմբվել էին իրար հետ ու վերջում եկել կոնսենսուսի, որ պետք է գնան խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցության: Մինչդեռ սա մեր առանցքային սկզբունքներից մեկն է, որ պետք չէ նրանց հետ գնալ համագործակցության: Հետեւաբար, նաեւ տրամաբանական է, որ քաղաքական ուժեր չէին մասնակցում քննարկմանը: Որեւէ քաղաքական գործընթաց աշխարհի ողջ պատմության մեջ չի եղել, որ այն մեծամասնությունն իրականացնի, մշտապես այն իրականացրել են որակյալ փոքրամասնությունները: Չեմ ասում, թե այդ որակը մենք ենք, բայց այդ հայտը ներկայացրել ենք եւ մինչեւ վերջ, բնականաբար, գնալու ենք` անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Ի դեպ, մեր նախանշած երկու գլխավոր սկզբունքին գումարվել է եւս երկուսը: Բացի այն, որ իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, եւ նախկին իշխանությունները կամ նրանց ածանցյալ մարդիկ չպետք է վերարտադրվեն, նաեւ չպետք է լինի հակարեւմտամետ եւ հակառուսամետ դիսկուրսը: Մեր քաղաքական համակարգի կարեւոր խնդիրներից է այն, որ բոլորը փրկություն ման են գալիս բեւեռների մեջ, այնինչ պատմության մեջ չի եղել դեպք, որ ինչ-որ մեկը արտաքին վեկտոր ընտրելով` դառնա անվտանգ:

— Ձեր նշած սկզբունքներով մերօրյա քաղաքական դաշտում ո՞ր ուժերին եք  համարում համախոհ, որոնց հետ պատրաստ եք համագործակցել:

— Անուններ չեմ կարող ասել: Իհարկե, կարող է ես սխալվում եմ, չեմ հավակնում բացարձակ ճշմարտության, բայց մեր նշած սկզբունքները շատ կարեւոր առանցքային ֆիլտրացիոն մեխանիզմ է: Այն ամենեւին էլ նախասիրությունների մասին չէ: Ամենակարեւոր խնդիրը նույնականացնելն է իրավիճակը: Երբ հիվանդը գնում է բժշկի մոտ, բժիշկն առաջնահերթ դեղամիջոցներ չի առաջարկում, այլ նախ ախտորոշում է եւ նույնականացնում է, թե ինչ խնդիրներ ունի: Մենք պետք է կարողանանք ի սկզբանե նույնականացնել, թե ինչ քաղաքական դաշտում ենք:

— Այլ կերպ ձեւակերպեմ հարցս` այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում Ձեր նշած սկզբունքներին համապատասխան որեւէ քաղաքական ուժ կա՞:

— Համոզված եմ, որ եթե այդպիսի ուժեր չլինեն, ապա անհատներ գտնվելու են: Եթե այս գործընթացն ավելի հանրայնանա, առավել քան համոզված եմ, որ ձնագնդի էֆեկտ է ունենալու: Իրականում մենք պետք է կարողանանք նախ այս բեւեռվածությունն ու ամենակարեւորը` փակ շղթան հաղթահարել: Մենք խոսում ենք, որ արարող ազգ ենք, բայց տեսնում ենք, որ ներքաղաքական դաշտում կա երեք նախագահների վեկտոր եւ, որպես իշխանություն, վերարտադրվում է նրանցից մեկի վեկտորը: Պետք է կարողանանք ճեղքել այս շղթան, որովհետեւ իրավիճակը 180 աստիճան փոխվել է, բայց այսօրվա գեներացվող օրակարգերը, մարդիկ, մնացել են նույնը: Կարծես, մեզ հետ որեւէ բան չի փոխվել, ու մենք անընդհատ ուզում ենք գնանք հետ, որպեսզի ապագայում դառնանք ավելի մրցունակ: Սա նույնիսկ մշակութաբանորեն, փիլիսոփայորեն, ամեն առումով նոնսենս է: Պետք է առաջ շարժվել:

— «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն էլ էր ասում` «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա»: Ի՞նչ եք անելու, որ չվերածվեք նեոԱԺԲականների:

— Նշածս վերջին երկու սկզբունքները ֆիլտրացիոն մեխանիզմի ամենակարեւոր բաղադրիչներն են: Բոլորս շատ լավ գիտենք, որ ԱԺԲ-ն իր խոսույթում, որպես պետության փրկություն, առաջարկում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն: Այսինքն` հակառուսական եւ պրոարեւմտյան քաղաքականություն: Այնպես որ, իրենք հաստատ մեր նշած ֆիլտրի միջով չեն անցնելու: Իրականում եթե չառերեսվենք մեր խնդիրների հետ, չախտորոշենք այն եւ չգնանք առաջին հերթին ներքուստ առողջացման, արդիականացման քաղաքական դաշտում, մենք հարց չենք կարողանալու լուծել: Մինչդեռ հիմա, գուցե սխալվում եմ, բայց նույն ԱԺԲ-ի առաջարկած Հայաստանի փրկությունն` արտաքին վեկտորի փոփոխությամբ, ինձ համար ազգային անվտանգության սպառնալիք է: Մյուսը ուժը, որը կտեսնի փրկությունը Ռուսաստանի մեջ, էլի նույնը կասեի: Փաստացի, այսօր այլ օրակարգ չի գեներացվում:

— Երկրորդ կապիտուլիացիային հինգ պակաս իրավիճակում, չե՞ք կարծում, որ զուտ կենաց ասել է դառնում, թե պետք չէ հենվել որեւէ գերտերության վրա:

— Ոչ թե հենվել, այլ համագործակցել պետք է: Բայց եթե մենք կապիտուլիացիային հինգ ենք պակաս, ինչպես Դուք եք ասում, հավատացած եղեք այդ պարագայում մենք այլեւս կորցրած ենք լինելու ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Իսկ եթե նույնիսկ ուզում ենք ինչ-որ ժամանակ անգամ վեկտոր ընտրենք, պետք է կարողանանք այդ որոշումը կայացնելու ունակություն ունենալ: Մինչդեռ չունենք այս պահին, յուրաքանչյուր կողմ մեզնից կարողանում է ստանալ այն, ինչ պահանջում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241570&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ