Ակտիվ փողոցային պայքարը որոշակի դադար է վերցրել. Ագնեսա Խամոյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆԸ վստահեցրեց, որ խորհրդարան վերադառնալով` իրենց նպատակներում փոփոխություն չի եղել. այն շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը:

— Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում իր օրակարգով է, այդ օրակարգերը վերաբերում են Արցախին, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին, մեր քաղաքացիներին, մեզ շուրջ 300 հազար ձայն տված քաղաքացիների հարցերին: Մեր քայլերի, մեր նպատակների մեջ որեւէ փոփոխություն չի եղել: Մարտավարական որոշակի փոփոխություններ կարող են լինել, որովհետեւ գործընթացի ընթացքում կարող են արձանագրվել որոշակի շեղումներ: Ընդգծեմ, որ ընդդիմությունն ամբողջությամբ դուրս չէր եկել խորհրդարանից, եւ այս ընթացքում, փողոցային պայքարին զուգահեռ, նաեւ որոշակի խորհրդարանական աշխատանք ենք իրականացրել: Այո, ծավալների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք: Ակտիվ փողոցային պայքարը որոշակի դադար է վերցրել, եւ մենք փոխել ենք ծավալները՝ ԱԺ-ում մեր աշխատանքների մասով:

— Իշխանության ներկայացուցիչները, արձագանքելով ընդդիմության խորհրդարան վերադարձին, հեգնում են, թե «գլուխները կախ եկան խորհրդարան»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Առաջարկում եմ՝ Ալիեւի առաջ խրոնիկ գլուխ կախողները չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին: Մենք թույլ չենք տալու մեծամասնությանը` վերցնելու այն քվեն, որը մեզ տվել է շուրջ 300 հազար քաղաքացի: Մեզ տվել են քվե, որ մենք հեռացնենք այս իշխանություններին: Դա հեշտ չէ, բարդ է, բայց մեր նպատակների մեջ փոփոխություն չի արձանագրվել: Այո, այս փուլում չենք հաջողել, բայց պայքարը շարունակվում է: Հետեւություններ, եզրակացություններ անում ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին