ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
ԱԺԲ-ն բողոքի ակցիաներ է նախապատրաստում Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի և Վլադիմիր Պուտինի այցի դեմ, սակայն իր տարածած հայտարարության մեջ նշում է. «Ազգային-ժողովրդավարական Բևեռը դրանց դեմ կազմակերպելու է բողոքի միջացառումներ, որոնց բնույթի, տեղի և ժամի մասին հստակեցումը կներկայացվի լրացուցիչ»: Ըստ ԱԺԲ-ին մոտ կանգնած աղբյուրի` իրենք մտավախություն ունեն, որ նախօրոք հայտարարելու դեպքում ոստիկանությունն ու անվտանգության ուժերը կկանխեն ակցիաները, ուստի որոշել են, որ ակցիաները կկազմակերպեն «ցանցային» ծանուցումների մեթոդով, ակտիվիստներին տեղեկացնելով Ֆեյսբուքի և Տելեգրամի փակ չատերում:
https://iravunk.com/sim/?p=241554&l=am/