Թշնամու կողմից դիտարկվող Ամարասը կենդանի շունչ է,որը պայծառանում է այն ժամանակ, երբ իր գիրկն են գալիս հավատավոր հայորդիներ.Տեր Սեպուհ քահանա Հակոբյան

Հանդիպում

44-օրյա պատերազմի հետեւանքով, ինչպես Արցախի մի շարք բնակավայրեր, այնպես էլ Ամարաս վանական համալիրը հայտնվեց թշնամու ուղիղ նշանառության տակ: Վանքի կարգավիճակը երկար ժամանակ անորոշ էր: 2020թ. նոյեմբերի 20-ին դեռ լուրեր էին պտտվում, որ Ամարասն ադրբեջանական վերահսկողության տակ է, 4 օր անց պարսպի վրա հայտնվեցին ռուսական ու արցախյան դրոշները, այսօր ռուս խաղաղապահներն են հսկում վանքը:

Ամարասը, որպես անկոտրում հայի խորհդանիշ, համալիր հաճախ այցելելու հրամայականի եւ եկեղեցուց հեռանալու հետեւանքների մասին զրուցել ենք Ամարաս վանական համալիր վանահայր տեր Սեպուհ քահանա Հակոբյանի հետ:

Ամարասն ապրում է աղոթքների մեջ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Տեր Սեպուհը 2022 թ. հունվարից է անցել ծառայության այս սրբավայրում։ Ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Սովորել է Սեւանի հոգեւոր դպրոցում, ավարտել Գեւորգյան ճեմարանը, այժմ էլ բնակվում է Մաճկալաշեն գյուղում:

Մինչ վանական համալիրին անդրադառնալը Տեր Սեպուհը նախ կարեւորեց Արցախի գոյության փաստը ու դրան միտված բոլորիցս պահանջվող ջանքերը.

-Արցախը այսօր ինչպես երբեւէ միասնականության ու անկեղծ սրտացավության կարիք ունի, իսկ այդ ամենը կյանքի կոչելու կարեւոր նախապայմաններից մեկը եկեղեցի հաճախելն է, Տիրոջն ապավինելն ու Աստծո պատվիրանները պահելն է: Միասնականությունն է, որ կստիպի թշնամուն հետնահանջ անել, թշնամու հաղթաթութղն այսօր մեր պառակտված վիճակն է, մենք պետք առաջին հերթին մեզ համար, հետո նաեւ թշնամուց ձերբազատվելու համար դառնանք մեկ ուժ, մեկ բռունցք: Որովհետեւ հայը իր կամքով, իր տեսակով շատ ուժեղ մարդ է, եւ պատմությունը մեզ ապացուցել է, որ ոչ մի զինատեսակ չի կարող հաղթել հային, եթե լինենք միասնական եւ բռունցքված: Մենք հոգեւոր պատերազմում պարտվելու իրավունք չունենք, գոնե պատարագներին պարտավոր ենք մասնակցել, վանքերում աղոթք պետք է հնչի:

-Ե՞րբ հայի միասնականությունը աղճատվեց, որը իր հետ բերեց բազում չսպիացող ցավեր:

-Մենք պառակվեցինք տարիների ընթացքում, մենք պետք է ոչ թե ուրախանայինք մեր հաղթանականերով ու խաբնվեինք մտացածին խաղաղությամբ, այլ պետք է ամեն ժամ նոր ուժով պատրաստվեինք գալիք մարտահրավերներին: Որովհետեւ երբեք էլ խաղաղություն չի եղել հայի համար, մենք պետք այս տարիների ընթացքում պատմությունից դասեր քաղերինք, էլ ավելի հզորանայինք, բայց մենք արեցինք ճիշտ հակառակը` հեռացանք Աստծուց, եկեղեցուց, օտար արժեքներ ներմուծեցինք, որի դառը պտուղները քաղեցինք ազգովի: Ոչ մի իշխանություն չի կարող հեռացնել մարդուն եկեղեցուց, իր հողից ու ջրից, եթե մարդը ինքը դրան հակված չլինի:

-Տեր Սեպուհ, անդրադառնանք Ամարաս վանական համալիրին, նրա գոյության կարեւորությանը:

-Ամարասի վանքը կենդանի շունչ է, նա ապրում է մեր պես, մեր պես ցավում, եւ պայծառանում է այն ժամանակ, երբ իր գիրկն են գալիս հավատավոր հայորդիներ: Չնայած թշնամու մարտական դիրքերը շատ մոտ են վանական համալիրին, մարդկանց հավատն ու անկոտրում կամքը չի փոխվում։ Արցախում ենք` Ամարասում, ուրեմն կանք, հավատքով ու սիրով կանք։ Ամարասում կատարվում են բոլոր եկեղեցական ծեսերն ու արարողությունները։

Առիթից օգտվելով ցանկանում եմ մեր հայրենակիցներին մեկ անգամ եւս դիմել ու հորդորել հնարավորինս շատ այցելել վանական համալիր: Ճիշտ է, ինչպես նշեցի,  համալիրը ամբողջությամբ դիտարկվում է թշնամու կողմից` 2-2.5 կմ. հեռավորության վրա են տեղակայված, բայց միեւնույն ժամանակ թշնամին միշտ նայում է, արդյո՞ք մենք գնահատում ենք մեր ունեցածը: Թերեւս հասարակության ամենօրյա ուշադրության արդյունք է, որ թշնամին այսքան ժամանակ մի կրակոց անգամ չի արձակել դեպի համալիր: Բայց, հենց տեսնի, որ մենք չենք գնահատում մեր ունեցած համալիրը, ապա շատ հեշտությամբ կփորձի տիրանալ: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=241536&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ