ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Նոյեմբերի 13-ի Ստամբուլի պայթյունից հետո միանգամից մի քանի տասնյակ ռուսալեզու «հայկական» Տելեգրամ ալիքներ տարածեցին ֆեյք, իբր պայթյունի պատասխանատվությունը վերցրել է ԱՍԱԼԱ-ն, ու նաև ակնարկներ` իբր դա արել է ԱՄՆ հովանու ներքո: Մինչդեռ ԱՍԱԼԱ-ն իր փառավոր ուղին ավարտել է ՀՀ անկախացումից ի վեր և արդեն 30 տարուց ավել ինքնալուծարվել է, մարտիկներն էլ կա՛մ մահացած են, կա՛մ պատկառելի տարիքի վետերաններ: Ինչպես մեզ հայտնեց կիբերանվտանգության ոլորտի աղբյուրը` վստահաբար այդ ֆեյքը տիրաժավորվել է վճարովի հիմունքներով: Նաև պատահական չէ, որ Թուրքիայի ՆԳ նախարարը գրեթե բաց տեքստով մեղադրեց ԱՄՆ-ին և անընդունելի համարեց ամերիկյան ցավակցությունը:
https://iravunk.com/sim/?p=241477&l=am/