Իրանի հիպերձայնային հրթիռները փոխում են խաղի կանոկները

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, թե դե­պի ուր կգնա ընդ­հա­նուր մթնո­լոր­տը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241465&l=am), որ­քա­նով մեր տա­րա­ծաշր­ջա­նում շի­կա­ցում­ներ կպահ­պան­վեն, շատ բա­նով կախ­ված է նա­եւ նրա­նից, թե ինչ ուղ­ղու­թյամբ են ըն­թա­նա­լու Ի­րա­նի մյուս խո­շոր դաշ­նակ­ցի՝ Չի­նաս­տա­նի եւ ԱՄՆ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Շատ բան կպարզ­վի այս օ­րե­րին ա­սի­ա­կան տա­րա­ծաշր­ջա­նում՝ Կոմ­բո­ջա­յում եւ Մա­լա­զի­ա­յում ըն­թա­ցող եր­կու ա­ռանց­քա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ ASEAN ու G20 գա­գաթ­ա­ժո­ղո­վում, ո­րոնց առն­չու­թյամբ ար­դեն իսկ ո­րոշ դրվագ­ներ տե­սա­նե­լի են:

Նախ, ինչ­պես մի­աս­նա­բար պնդում են չի­նա­կան, այն­պես էլ ռու­սա­կան աղ­բյուր­նե­րը, հիմ­նա­կան ստրա­տե­գի­ան, որն ա­մե­րի­կա­ցի­ներն ա­ռաջ է տա­նում, ցույց տալն է, որ պատ­րաստ են գնալ սրա­ցում­նե­րի, ան­գամ՝ խա­ղա­ղօվ­կի­ա­նո­սյան տա­րա­ծաշր­ջա­նում մեծ ու­ժեր կենտ­րո­նաց­նե­լով: Կարճ ա­սած, ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձե­լու են այդ գա­գա­թա­ժո­ղով­նե­րում եր­կու հիմ­նա­կան խնդիր լու­ծել: Հաս­նել Ռու­սաս­տա­նի մե­կու­սաց­մանն այդ հա­մա­կար­գից եւ պար­տադ­րել Պե­կի­նին՝ գնալ ա­մե­րի­կա­ցի­նե­րի նկատ­մամբ մի շարք կոնկ­րետ զի­ջում­նե­րի՝ սպառ­նա­լով տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժե­րի ա­վե­լաց­մամբ:

Թե ինչ­պես այդ ա­մե­նը կզար­գա­նա, դեռ ա­ռաջ չընկ­նենք, այ­սօր-վա­ղը պարզ կդառ­նա: Սա­կայն հենց այս գա­գա­թա­ժո­ղով­նե­րին զու­գա­հեռ «պա­տա­հա­բար» մեկ ու­շագ­րավ փաստ ար­ձա­նագր­վեց, որն ար­դեն իսկ ո­րո­շա­կի մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս է: Նախ, օ­րերս Ի­րա­նը հայ­տա­րա­րեց, թե ու­նի հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ եւ նա­խօ­րե­ին էլ, որ հա­ջո­ղու­թյամբ փոր­ձար­կում­ներ է անց­կաց­րել:

Ի­հար­կե, հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ փոր­ձար­կելն այն դեպ­քը չէ, երբ կա­րե­լի է «բլեֆ» ա­նել: Նման թռիչքն անմիջ­ա­պես ֆիքս­վում է, եւ ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն հեր­քում, նշա­նա­կում է, որ Ի­րանն ի­րոք նման հրթիռ ու­նի: Եվ ա­ռաջ է գա­լիս հա­ջորդ հար­ցը՝ ինչ­պե՞ս:

Աշ­խար­հում այս պա­հին սպա­ռա­զի­նու­թյան մեջ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ու­նեն Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը: ԱՄՆ-ն դեռ փոր­ձար­կում­նե­րի մա­կար­դա­կում է, եւ փոր­ձա­գետ­նե­րը կար­ծում են, որ հա­ջո­ղու­թյամբ հի­պեր­ձայ­նը (ձայ­նի հնգա­պա­տիկ ա­րա­գու­թյու­նը) հաղ­թա­հա­րե­լու եւ ռուս­նե­րի մա­կար­դա­կին (ըստ հրա­պա­րա­կա­յին լու­րե­րի, ռու­սա­կան «Կին­ժա­լը» ձայ­նի ա­րա­գու­թյու­նը գե­րա­զան­ցում է 10-12 ան­գամ, իսկ «Ավան­գար­դը»՝ 25-27 ան­գամ) հաս­նե­լու հա­մար տա­րի­ներ են պետք:

Եվ ա­հա, Ի­րա­նը հայ­տա­րա­րում է, թե ու­նի նման տեխ­նո­լո­գի­ա: Ա­սել, թե սե­փա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան մտքի ար­դյուն­քում է թռել՝ ան­ցել ԱՄՆ-ից, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Եվ ա­հա, մի շարք հեղ­ի­նա­կա­վոր աղ­բյուր­նե­րի տե­ղե­կու­թյու­նը, թե տեխ­նո­լո­գի­ան ստա­ցել է Ռու­սաս­տա­նից, կամ որ ա­վե­լի հա­վա­նա­կան են հա­մա­րում՝ Չի­նաս­տա­նից՝ Ռու­սաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյամբ (թե­եւ կա դեռ այն հար­ցը, որ Չի­նաս­տանն էլ այդ տեխ­նո­լո­գի­ան ռուս­նե­րից է ստա­ցել), շատ բան ա­վե­լի հաս­կա­նա­լի է դարձ­նում:

Ա­վե­լին, այդ աղ­բյուր­նե­րի մի մա­սը նա­եւ վստահ է, որ դա ա­մե­նե­ւին էլ Թեհ­րա­նի մի­ակ ա­նակն­կա­լը չէ: Այ­սինքն, շատ հնա­րա­վոր է, որ ա­ռա­ջի­կա­յում նա­եւ հայ­տա­րա­րու­թյուն լի­նի, որ ի­րա­նա­կան հրթիռ­նե­րը զին­ված են «սե­փա­կան ար­տադ­րու­թյան» մի­ջու­կա­յին լից­քե­րով: Կարճ- ա­սած, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը հա­ջո­ղու­թյամբ ա­վարտ­ված է:

Բայց ան­կախ մի­ջու­կա­յին լից­քից, մի­այն հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նո­լո­գի­ան ար­դեն շատ բան է փո­խում: Ա­ռա­վել եւս, երբ դրա հետ կապ­ված Սար­դար Հա­ջի­զա­դեն՝ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի օ­դա­տի­ե­զե­րա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տարը, հայ­տա­րա­րեց. «Մենք ստա­ցել ենք կա­տա­րե­լա­գործ­ված հի­պեր­ձայ­նա­յին բա­լիս­տիկ հրթիռ­ներ, ո­րոնք կա­րող են թա­փան­ցել ա­ռա­ջա­դեմ հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գեր: Այս նոր հրթիռն ու­նի մեծ ա­րա­գու­թյուն եւ կա­րող է մա­նեւ­րել ինչ­պես մթնո­լոր­տում, այն­պես էլ դրսում եւ անց­նում է հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան բո­լոր հա­մա­կար­գե­րով» (մի­ան­գա­մից կա­ռա­վար­վող հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ, սա եւս մեկ հաս­տա­տում է, որ տեխ­նո­լո­գի­ան ռու­սա­կանն է): Սա­կայն, ան­կախ ծա­գում­նա­բա­նու­թյու­նից, Իրանի՝ նման տեխ­նո­լո­գի­ա ու­նե­նա­լու փաս­տը նշա­նա­կում է հե­տե­ւյա­լը՝ հրթիռ­նե­րը Ի­րա­նից կա­րող են «Իսրա­յե­լին հաս­նել հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում՝ 4-7 րո­պե­ի: Ընդ ո­րում, կա­ռա­վար­վող հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռից ոչ մի «երկա­թե գմբե­թ» չի կա­րող փրկվել: Ա­սենք, նման հրթի­ռի դեմ ան­զոր է նա­եւ ա­մերի­կյան ցան­կա­ցած ա­վի­ա­կի­րա­յին խմբի հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյու­նը...»:

 Այ­սինքն, ե­թե Ռու­սաս­տան-Չի­նաս­տան-Իրան ե­ռան­կյան ներ­սում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­սել են նման գե­րա­ռաջ­նա­կարգ տեխ­նո­լո­գի­ա­նե­րի փո­խա­նա­կե­լու մա­կար­դա­կի, ա­պա, նույն փոր­ձա­գետ­նե­րը ա­ռաջ են քա­շում նա­եւ այս միտ­քը. «Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե Չի­նաս­տա­նը որ­քան եւ ինչ զենք կա­րող է տալ Ռու­սաս­տա­նին՝ գա­զի եւ նավ­թի հան­քա­վայ­րե­րի շա­հա­գործ­ման ի­րա­վուն­քի դի­մաց: Կամ պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ նոր ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­ներ կա­րող է «ստեղ­ծել» Ի­րանն այս պա­հին, ե­թե դեռ չի «ստեղ­ծել»: Օ­րի­նակ` ջեր­մա­մի­ջու­կա­յին լիցք, ո­րը, ի դեպ, շատ հար­մար կլի­ներ տե­ղադ­րել այս նոր հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի վրա: Ուս­տի, պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­թյունն այս փու­լում դա­դա­րում է ձեռն­տու լի­նել ԱՄՆ-ին: Նրանց գլխա­վոր նպա­տակն է` թու­լաց­նել ՉԺՀ-ի գլխա­վոր դաշ­նակ­ցին, սա­կայն հի­մա պետք է թու­լաց­նի նա­եւ երկ­րորդ գլխա­վոր դաշ­նակ­ցին: Բայց չէ՞ որ Հյու­սի­սա­յին Կո­րե­ան էլ իր հեր­թին է խո­սում հի­պեր­ձայ­նի մա­սին»:

Կարճ ա­սած, կար­ծես թե աշ­խար­հում ու­ժա­յին բա­լանսն է սկսել փոխ­վել, ո­րի ար­դյուն­քում ա­մե­րի­կյան ա­վի­ա­կիրն ար­դեն ա­ռաջ­վա ան­վի­ճե­լի հե­ղի­նա­կու­թյու­նը չէ: Զգու­շա­նա­լու խնդիր ու­նի ան­գամ Իս­րա­յե­լը: Իսկ դա ակ­նարկ է այն բա­նի մա­սին, որ Վա­շինգ­տո­նի հա­մար ի­րոք սկսում է ձեռն­տու դառ­նալ բա­նակ­ցա­յին տար­բե­րա­կը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում