Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, միանալով Պորտուգալիայի հավաքականին, հանդերձարանում շատ սառն է ողջունել իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուին:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի նման վերաբերմունքի պատճառը Ռոնալդուի վերջին հայտարարություններն են։

