Ռուբեն Վարդանյանի դեմ ուղղված ֆիզիկական սպառնալիքների, Արցախի առաջնահերթ մարտահրավերների եւ Արցախը հայկական պահելու հրամայականի մասին. ԱՀ պետնախարարի խորհրդականի առաջին զրույցը

Հանդիպում

Ալիեւի` արցախահայությանը ուղղված սպառնալիքների, Ադրբեջանում` Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո առաջացած հիստերիայի եւ Արցախը հայկական պահելու հրամայականի մասին զրուցել ենք Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԻ  հետ:

-Տիկին Աղաբալյան, որպես պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, խնդրում ենք առանձնացնել երեք կարեւոր առաջնահերթություններ, որոնք անհրաժեշտ են Արցախի զարգացման եւ առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

-Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 9-ին՝ Արցախի Հանրապետության կառավարությունում հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ հստակ նշել է 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Արցախի համար կարեւորագույն առաջնահերթությունները: Դրանք են՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման, անվտանգության ապահովման խնդիրները, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը: Մյուս բոլորը խնդիրները ածանցյալ են: Ինքս կիսում եմ այս համոզմունքը եւ պատիվ ունեմ Ռուբեն Վարդանյանի թիմում իմ մասնակցությունն ունենալ այս առաջնահերթությունների իրագործմանը:

-Տիկին Աղաբալյան, հայտնի է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու լուրը, անգամ բացահայտ սպառնալիքներ են հնչեցվել նրա հասցեին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այդչափ վախը ԱՀ պետնախարարից:

-Հավանաբար, պարոն Վարդանյանի կերպարը, անցած ճանապարհը, նրա ունեցած միջազգային կապերն ու հնարավորությունները լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին, որը փորձում է Արցախի հիմնախնդիրը «լռեցնել» ու «փակել», ակնկալելով, որ միջազգային հանրությունը մոռանա այդ խնդրի մասին: Իսկ Ռուբեն Վարդանյանի ասպարեզ գալը, այդ ֆոնին Արցախի մասին հրապարակումները նաև միջազգային մամուլում, Արցախի շուրջ համախմբման նոր շարժման գեներացումը իրապես խափանում են Ադրբեջանի պլանները:

Ռուբեն Վարդանյանի անձի դեմ ուղղված ֆիզիկական սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի՝ հայատյացության, ցեղասպան էության եւ ահաբեկչական վարքագծի հերթական դրսեւորում: Եվ այսօրինակ արձագանքը հստակ ցույց է տալիս, թե ինչու Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում:

-Եվ վերջում, Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են եւ, որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը։ Որպես արցախցի, հայ կին, ով ուրույն ներդրումն ունի Արցախի կայացման գործում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր բանաձևը:

-Արցախը հայկական պահելու մե´կ բանաձեւ կա՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԱՐՑԱԽԻՆ. չլքե´լ, չհրաժարվե´լ, չհանձնվե´լ: Ամուր կառչած մնալ հազարամյակների տարիք ունեցող հայկական արմատներին, հավատալ սեփական ուժին ու վերընձյուղվել: Անկախ նրանից, թե ինչ են բարբաջում կամ երազում ալիեւները...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=241442&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ