Ո՞վ պետք է պաշտպանի Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդին փողոցային հոգեւորսությունից. իրավաչա՞փ է արդյոք հոգեւորսության տվյալ եղանակը. Մեկնաբանում է հայտնի փաստաբանը

Իրավական

«Եհովայի վկաների» կողմից հանրապետության տարբեր տարածքներում տեղադրվող ստենդները շատերին են սկսել լուրջ անհանգստացնել: Խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ, ովքեր բարձրաձայնում են, որ վերը նշված կրոնական կազմակերպության ներկայացուցիչները ազատորեն տարածում են իրենց գրականությունը: ««Եհովայի վկաները» ստենդներ են դնում կենտրոնական փողոցներում, շատ դեպքերում՝ դպրոցների մոտ, պետական հիմնարկների, դատարանների մոտ. այնտեղ, որտեղ մարդիկ ճգնաժամային իրավիճակում շատ են լինում, իսկ մարդկանց սթրեսային իրավիճակում շատ հեշտ է ներքաշելը և որսալը»,-վրդովված ահազանգում են քաղաքացիները:

Ինչո՞ւ պետք է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդը ստիպված լինի ամեն քայլափոխի պաշտպանվել կեղծ քարոզչությունից, ո՞վ պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացուն հոգեւորսության այդ ձեւից, եւ առհասարակ արդյո՞ք օրենքով նախատեսված է վերջիններիս նման գործունեությունը այս հարցերի շուրջ «Իրավունքը» մեկնաբանություն խնդրեց տարբեր կրոնական կազմակերպությունների դեմ պայքարում իրավական դաշտում լուրջ, նախադեպային հաջողություններ գրանցած, աղմկահարույց գործերով փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նած փաստեց.

-Նախ արձանագրեմ, որ ՀՀ հիմնական օրենք Սահմանադրությամբ տրված է կրոնի ազատություն եւ կրոնական կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել եւ իրականացնել իրենց հոգեւոր գործառույթները: Սակայն, մինեւույն ժամանակ ցանկանում եմ արձանագրել, որ, ինչպես նշեցիք, եթե քարոզը իրականացվում անչափահասների շրջանում, ապա դա միանշանակ անթույլատրելի է, ինչը, ըստ էության, կարելի կոչել ոչ այլ ինչ քան հոգեւորսություն: Երկրորդ, անկախ նրանից հոգեւոր կառույց է, թե այլ  նպատակներ հետապնդող, եթե բանուկ հատվածներում տեղադրվում է գովազդային վահանակ կամ ինչ-ինչ գրականություն, որով նպատակ է հետապնդում ինչ-ինչ քարոզ իրականացնել, դա եւս արգելված է, եթե չկա օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի` տվյալ դեպքում քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունը: 

Եզրափակելով խոսքը պարոն Բաղդասարյանը արձանագրում է.

-Կիսելով քաղաքացիների մտահոգությունը, ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում գործում են հարյուրավոր կրոնական կազմակերպություններ եւ եթե նման մոտեցմամբ առաձնորդվենք, ապա առաջիկայում քայլելու տեղ չենք ունենա քաղաքում, եթե ցանկացած կրոնական կազմակերպություն փորձի իր կրոնական վահանակը տեղադրել քաղաքի այս կամ այն հատվածում եւ փորձի քարոզչություն իրականացնել: Ցանկանում եմ ընդգծել, որ թեեւ Սահմանադրությամբ կրոնկական կազմակերպություններին տրված է ազատություն, բայց հիշեցնեմ, որ նույն Սահմանադրությամբ ամրագրված է Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր դերը եւ հեգեմոն նշանակությունը պետության եւ պետականության կայացման մեջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում