«Մանչեսթեր Յունայթեդը»` Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի մասին իմացել են ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Ֆուլհեմի»(2։1) հետ խաղին Լոնդոն մեկնելուց առաջ, հայտնում է լրագրող Կավե Սոլհեկոլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում չափազանց դժգոհ են մնացել Ռոնալդուի խոսքերից։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները մտադիր են քննարկել թիմում 37-ամյա պորտուգալացու ապագայի բոլոր տարբերակները։ Ակումբում կարծում են, որ Ռոնալդուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ միայն մարզչական շտաբի, այլև ակումբի, ինչպես նաև թիմակիցների նկատմանբ։
Շատ հնարավոր է, որ մանկունյանցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհրաժարվեն Ռոնալդուի ծառայություններից։
Նշենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ԱՊԼ-ում անցկացրած 10 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն խոսել էր թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ հարաբերությունների մասին։
«Ես չեմ հարգում նրան, քանի որ նա չի հարգում ինձ: Եթե ինձ չհարգես, ես քեզ երբեք չեմ հարգի»,- նշել է «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողը Պիրս Մորգանի հետ զրույցում։
Ինչպես նաեւ ասել, որ իրեն դավաճանված է զգում.
««Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց ինձ ստիպել հեռանալ թիմից: Ոչ միայն գլխավոր մարզիչը, այլ նաև այլ մարդիկ, որոնք ակումբի ներսում են։ Ես ինձ դավաճանված էի զգում։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ոմանք չէին ցանկանում ինձ տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ միայն այս մրցաշրջանում, այլև նախորդ մրցաշրջանում։
Ես կարող էի անցյալ ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Բայց ես հետևեցի իմ սրտին: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ ասաց՝ «Դու չես կարող գնալ «Սիթի», դա անհնար է»: Եվ ես ասացի՝ «Լավ, բոս»:
Ինչպես ասել է Պիկասոն, վերականգնելու համար պետք է ինչ-որ բան քանդել: Իսկ եթե ինձնից են սկսում, ուրեմն դա ինձ համար խնդիր չէ։

