Զինորների եւ հրամանատարների հետ հոգեւոր ծառայության առավելությունների ու դժվարությունների մասին․ Բացառիկ զրույց այսօր ձեռնադրված ՊԲ գնդերեց Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ

Հանդիպում

Նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Քահանայության աստիճանի Է արժանանացել ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

Քահայնական ձեռնադրությունից հետո Վաչագան անունը ստանձնելու առաքելության, զինորների եւ հրամանատարների հետ ծառայության առավելությունների ու դժվարությունների, զինվորների կողմից հաճախ տրվող հարցերի մասին ձեռնադրությունից անմիջապես հետո զրուցել ենք ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ, ով նախ առանձացրեց զինվորների հետ աշխատելու առանձնահատկությունները․

Нет описания.

-ՊԲ հոգեւորականը փակ կառույցի ծառայող է, եւ, այո, շատ ճիշտ նկատեցիք, կան առանձնահատկություններ զինվորների, սպաների հետ շփումների մեջ։ Ցավոք սրտի, երկու պատերազմ ենք անցել, կոնկրետ իմ ծառայության ընթացքում շատ դժվար էր պատերազմից հետո զինվորների եւ սպաների ոգին բարձր պահելն էր, հոգեւոր արժեքների շուրջ համախմբելը։ Այս առումով բանակում մի փոքր ծանր է հոգեւորականի ծառայությունը, քան քաղաքացիական կյանքում։

-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում զինվորները, սպաները հոգեւորականին։

-Տարբեր հարցերով, օրինակ հենց պատերազմի ժամանակ զենք վերցնելու արդարացի լինելու մասին։ Հարցնում են, Աստծո առաջ ընդունելի՞ է արդյոք զենք վերցնելը, մենք էլ փորձում ենք Սուրբ գրքի համաձայն իրենց օգնել, որպեսզի իրենք չմտածեն, որ հայրենիք պաշտպանելով կամ թշնամու դեմ կռվելով մեղք են գործում։ Որովհետեւ շատ են հիմա աղանդավորական կազմակերպությունները, ովքեր ջանք չեն խնայում <<Մի՛ սպանիր>> պատվիրանը սխալ մեկնաբանելու գործում՝ նպատակ ունենալով մարդկանց հետ կանգնեցնել հայրենիքի պաշտպանության գործից։  Բայց մենք փառք Աստծո կարողանում ենք նույն Սուրբ գրքից մեջբերումներ անելով ապացուցել, որ նույն <<Մի՛ սպանիր>> պատվիրանից մի քանի տող ներքեւ ասվում է, որ այն մարդիկ, ովքեր մարդասպան են նրանց պետք է քաղաքից դուրս հանել եւ քարկոծելով սպանել։ Մենք զինվորներին բացատրում ենք, որ տվյալ դեպքում Դուք ազգի ձեռքն եք բռնում եւ կասեցնում այն ամենը, ինչը որ նպատակ ունի թշնամին մեր ազգի հանդեպ գործելու։

Հրամանատարների հետ ծառայությունը եւս ունի իր բարդությունները, մասնավորապես այն առումով, որ մենք տարիքով իրենցից փոքր ենք լինում եւ միայն ժամանակի ընթացքում՝ քո անձը ճանաչելուց, հարգելուց հետո ենք միայն կարողանում իրենց վրա ազդեցություն ունենալ։ Հրամանատարների մեծ մասը հավատքով մարդիկ են, ովքեր ամեն ինչ անում են, որ դու քո հոգեւոր ծառայությունը զորամասում հաջողես զորքի մոտ։ Այս առումով՝ առանձնահատուկ եկեղեցասիրությամբ  կարող եմ առանձնացնել Եղնիկների հրամանատար պարոն Ջալավյանին, ով այսօր էլ գործող գնդապետ է։ Հորաթաղի պարոն Ասլանյանին, ով նոր է ծառայությունից դուրս եկել,  մյուս հրամանատարներն էլ են մեզ ամեն հարցում օգնում, պարզապես իմ առանձնացրած մարդիկ ավելի խորը հավատքով ապրող զինվորականներ են։

-Տեր Վաչագան, եւ վերջում Ձեր խոսքը այս պահին սահմանում կանգնած՝ իմ, Ձեր եւ բոլորիս խաղաղ կիրակին ապահովող տղաներին։

-Ձեռնադրության ժամանակ այսօր ինձ տրվեց Վաչագան անունը, ով եղել Արցախի թագավորը՝ հայտնի Վաչագան բարեպաշտ անունով, որի օրոք Արցախը իր հզորության գագաթնակետին է հասել։ Իր գաղտնիքը կայանում էր նրանում, որ նա լինելով թագավոր եւ շատ հզոր մարդ՝ շատ մեծ բարեպաշտ քրիստոնյա էր, բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել Արցախում։ Այդ կերպարը այսուհետ ինձ էլ է ուղեկցելու ամբողջ կյանքում, զինվորներին էլ կպատգամ եմ, որ ապրեն Վաչագան բարեպաշտի կյանքի ուղղով։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=241324&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ