Հայաստանն ու Արցախը չեն սկսվում ու վերջանում նիկոլներով. Սեւան Աղաջանյան

Ներքաղաքական
Արցախի «Արդարության» կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած ֆորումին ելույթով հանդես է եկել «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ, «Հաղթանակի սերունդ» շարժման ներկայացուցիչ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, որը ներկայացնում ենք ստորեւ:
 
«Հայաստանը դարեր շարունակ, ելնելով իր աշխարհագրական դիրքից, ստիպված է եղել դաշնակցային հարաբերություններ կառուցել մեկ Արեւմուտքի, մեկ Արեւելքի հետ ու ամեն անգամ պայմանավորված տարբեր աշխարհաքաղաքական վերադասավորումներով՝ մենք կամ կորցրել ենք պատմական հայրենիքից ինչ որ մի կտոր, կամ առհասարակ բաժանվել ենք երկու, երբեմն էլ երեք պետությունների միջեւ։
 
Այսօր արդեն Հայաստանը եւ Արցախը որպես երկու առանձին միավորներ, բայց որպես ընդհանուր հայրենիք կրկին կանգնած են ընտրության առաջ եւ առաջարկվող տարբերակներից եւ որեւէ մեկը չի հստակեցնում գոնե Արցախի հայկական ճակատագրը։
 
Ներկա պահին մեզ համար այդքան էլ էական չէ, թե ում հետ կբանակցենք եւ ում հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք կբերենք, դրանից ավելի կարեւոր պայման կա։
 
Մեզ համար կան հստակ դիրքորոշումներ՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները մի կողմից եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը մյուս կողմից։ Այս կետերը այն կարմիր գծերն են, որոնցից նահանջ չկա։ Միայն ու միայն այդ կետերի պահպանման ու իրացման դեպքում նոր կարելի է դառնում քննարկել ցանկացած տեսակի բանակցություն ու պայմանավորվածություն։
 
Հայաստանի ու Արցախի հանրապետությունները անքակտելի միասնություն է։ Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ լեզու, մեկ հայրենիք եւ երկու լիարժեք պետություններ, սա այն նպատակներից մեկն է, որը դրվել է Ղարաբաղյան շարժման հիմքում եւ որը թերեւս հաջողել էր, եթե չլինեին մի մասը տանք, որ մյուս մասը պահենք մոտեցումը եւ տասնյակ տարիներ հետո ամբողջը տալու նպատակով իշխանության եկած խունտայի դավադիր ծրագիրը։
 
Թշնամին օրեր առաջ այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու՝ մեր համազգային մշակույթի կենտրոն Շուշի քաղաքում կրկին անգամ հոխորտաց, կրկին անգամ հիշեցրեց ՀՀ կապիտուլյանտ իշխանություններին տրված խոստումների մասին, բայց դրան զուգահեռ մենք պարտավոր ենք թշնամուն հիշեցնել ու պարզաբանել, որ Հայաստանն ու Արցախը չեն սկսվում ու վերջանում նիկոլներով։ Հակառակը՝ Հայաստանն ու Արցախը դա Նժդեհն է, դա Վազգենն է, դա Մանվելն է, դա Ռոբերտ Աբաջյանն է ու այն հազարավոր առյուծ տղերքն են, ումից նրանք վախեցել են ու մինչ օրս վախենում են։
 
Այո, գուցեեւ մենք հենց հիմա պատրաստ չենք նոր պատերազմների, բայց ծնկի եկած, թուրքի կոշիկ լիզելով բանակցություններն էլ մեզ ոչ մի դրական արդյունք չեն կարող տալ։
 
Այո, ինչպես օրեր առաջ Վերածննդի հրապարակում հնչեց, մենք պետք է համախմբվենք, բայց ոչ թե ամեն ինչ զիջող ուժի շուրջ։ Մեզ պետք է նոր ուժ, նոր բանակցող, որի շուրջ համազգային համախմբման դեպքում բանակցությունները կունեն լրիվ այլ ընթացք, հետեւաբար լրիվ այլ արդյունք։
 
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանը կազմում. ահա այն պարզ բանաձեւն ու աշխատանքային քարտեզը, որով մենք առաջնորդվում ենք։
 
Հավերժ փառք հայրենիքի համար ընկած հերոսներին։
 
Հավերժ փառք Հայստանին ու Արցախին և կեցցե այն հայրենիքը, որը մենք կբերենք», - եզրափակելով խոսքը՝ շեշտել է Աղաջանյանը:
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին