Ցավդ տանեմ. ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը

Տեսանյութեր

Հույզեր, ծաղիկներ, չդադարող ծափեր ու բրավոներ… Հենց այսպես «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ սոպրանո ՀԻԲԼԱ ԳԵՐԶՄԱՎԱՅԻ առաջին հայաստանյան ֆանտաստիկ մենահամերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ Բրայըն Քասլզ-Անիընի դիրիժորությամբ եւ նվագակցությաբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի:

Բեմ բարձրանալուց առաջ ռուսական եւ աբխազական ծագում ունեցող օպերային երգչուհին, ով արդեն յուրացրել էր նաեւ մի քանի հայկական բառ, իր զգացողությունների մասին անկեղծացավ մեզ հետ:

«Առաջին անգամ Երեւան այցելել եմ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ, եւ մենք համերգ ունեցանք այս հրաշալի ակուստիկայով դահլիճում: Եվ այսօր սրտատրոփ սպասում եմ, որ մատուցեմ հայ հանդիսատեսին գեղեցիկ համերգ: Գիտեմ, որ դուք հիանալի հանդիսատես ունեք, որոնք գալիս են համերգի՝ հատուկ զգեստավորված ու գիտեն, ինչի համար են գալիս, ինչը շատ հաճելի է: Ու ես բաց սրտով ու հոգով դուրս եմ գալու բեմ: Վստահ եմ, որ Աստծո կամոք հրաշալի համերգ ենք ունենալու՝ հիանալի մաեստրոյի եւ նվագախմբի հետ», - ասաց Գերզմավան ու առանց փակագծեր բացելու համերգի մասին՝ անցում կատարեց հայերենի. «Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ»:

Իսկ անակնկալը ստացվեց, աշխարհահռչակ սոպրանոն «նա բիս»՝ երեք անգամ վերադարձավ բեմ եւ եւս երեք կատարում նվիրեց հայ հանդիսատեսին, վերջում էլ օդային համբույր բաշխեց: Դատարկաձեռն չէր եկել նաեւ հանդիսատեսը՝ Գերզմավան հեռացավ բեմից շքեղ ծաղկեփնջերով:

Ի դեպ, մինչ կմեկնարկեր մենահամերգը՝ հաղորդավարուհի ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ այսօր 44 օրյա պատերազմում զոհված ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է:

«Գեւորգն այսօր կդառնար 26 տարեկան... Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Երեւանի պետական համալսարանում սովորել է միաժամանակ երեք՝ փիլիսոփայության, հոգեբանության եւ իրավագիտության ֆակուլտետներում, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այսօր մայր բուհում եւ այլուր նրա անունով սահմանվել են կրթաթոշակներ եւ մրցանակներ, անվանակոչվել է դպրոց ու դասարաններ: Մենք մեծ խոնարհումով շարունակելու ենք հայ երիտասարդ հերոսների սկսած աշխատանքը, իրականացնելու ենք նրանց երազանքը», - ասաց Ավանեսյանը եւ ողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց՝ Գեւորգ Արշակյանի եւ մեր հերոսացած յուրաքանչյուր հայորդու հիշտակը:

Պատերազմի հաջորդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին, Գեւորգը, ով «ինչպե՞ս ես» հարցին մշտապես ուներ իր ուրույն պատասխանը եւ ասում էր՝ ֆանտաստիկ, համալսարանական իր ընկերների հետ ձեւավորել էր կամավորական դասակ ու մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել եւ վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, նա առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս հերոսաբար զոհվել է՝ հետմահու արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Այո՛, ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը, ով կրկին կվերադառնա երեւանյան բեմ՝ դեկտեմբերի 10-ին Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-յի դերերգով: Նա ելույթ կունենա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական ​​թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի եւ բելառուս օպերային երգիչ Վլադիսլավ Սուլիմսկու հետ, ինչի մասին Գերզմավան ընդգծեց. «Չեք փոշմանի, համեցեք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում