«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետական գույքը մասնավորեցվել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառվել է 95 մլն դրամի վնաս

Քրեական

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում   Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորեցվել է   «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10 մլրդ 256 մլն 372,3 հազար դրամ գնահատված արժեքով «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6 % պետական բաժնեմասը՝ 574 մլն 356.9 հազար դրամով:

ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման երկու հաշվետվություններով՝ պետական 5,6 տոկոս բաժնեմասով «Արաբկիր» ընկերությանը պատկանող 7 մլրդ 422 մլն 87 հազար  դրամ ընդհանուր արժեքով Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող 22145 քմ մակերեսով շինությունները, 17678 քմ մակերեսով հողամասը և Փափազյան 32 հասցեում գտնվող 2980 քմ մակերեսով շինություններն ու 9369 քմ մակերեսով հողամասը գնահատվել են 5 մլրդ 722 մլն 87 հազար դրամ (95 մլն դրամով նվազել է ՍՊԸ-ի պետական 5,6 տոկոս բաժնեմասի արժեքը և հիմք է ընդունվել դրա մասնավորեցման համար):

Արդյունքում, ՍՊԸ-ի բաժնեմասը օտարվել է 287 մլն 178 հազար 400 դրամով կամ  95 մլն դրամով պակաս` իրական արժեքից:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի մասին, Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:   

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան