Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Մշակութային

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԾՁԲ-22/1») նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ: Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին: Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Կարդացեք նաև «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ պետություն-մասնավոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր Հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնում և նոր ծրագրեր՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. Հայաստանի կոմպոզիտորների միության ցուցահանդեսը՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանում Հանդիպմանը ներկա է եղել նաև ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/11/11/1304085/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում