Ինքնորոշումից հրաժարում` նշանակում է ագրեսորի պիտակ կախել. Քոչարյան

Ներքաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ` Արցախի ինքնորոշումից հրաժարվելը Հայաստանին ավտոմատ կերպով «ագրեսորի» պիտակ կհաղորդի: Անդրադառնալով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հասկացությունների ծագմանը՝  նախկին փոխնախարարը փաստեց, որ հակառակ տարածված կարծիքի՝ այդ հասկացությունները չեն հակասում միմյանց:

— Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանն ասում է, որ խնդիրը պետք է լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակում ՝ խեղաթյուրելով միջազգային իրավունքը, իսկ հայկական կողմը նախկինում դրան պատասխանել է ինքնորոշման իրավունքով: Ես բազմիցս ասել եմ, որ խնդիրը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պատասխանատվության շրջանակում:

Այսօր Ադրբեջանը ներկայիս իշխանության շնորհիվ ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց ՝ առաջ տանելով տարածքային ամբողջականության մասին թեզը եւ ագրեսոր անվանելով Հայաստանին: Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են դրան, եւ որքան մեծանում է այդ ճնշումը, այնքան ավելի կոշտ պահանջներ կարող են առաջ քաշվել: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը երկու տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն: Ադրբեջանը դիմել է կոտորածի, տեղահանության եւ լայնածավալ ագրեսիայի: Դա «տարածքային վեճի» վերածելու փորձերը Հայաստանին չափազանց բարդ դրության մեջ է դնում: Եթե Հայաստանն իջեցնում է նշաձողը, հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, ինքնաբերաբար դառնում է ագրեսոր: Ինչի՞ դա կարող է հանգեցնել: Ագրեսորը պետք է պատժվի: Միջազգային պրակտիկայում դա ագրեսորի բնակչության վտարումն է, ընդ որում, այդ թվում` օկուպացված տարածքներից:

Տիպիկ օրինակ՝ Գերմանիան, 12-14 միլիոն գերմանացիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով տեղահանվեցին Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Հարավսլավիայից, Ռումինիայից: Չեխոսլովակիան, Լիտվան, Լեհաստանը տարածքներ են ստացել: Լեհաստանը փոխհատուցումների մի մասի հաշվին տարածքներ է ստացել: Հոլանդիան նույնպես տարածքներ է ստացել, սակայն Գերմանիան հետագայում դրանք գնել է: Սա ռեպարացիա է, այսինքն՝ հասցված վնասի փոխհատուցում: Առաջին անգամ այն կիրառվել է Առաջին աշխարհամարտից հետո: Գերիների հարկադիր աշխատանք, որը գործանականում կիրառվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ գերի գերմանացիները հարկադիր աշխատանք էին կատարում: Նույնիսկ Երեւանում գերի գերմանացիները օբյեկտներ են կառուցել: Ռազմական ոլորտում սահմանափակումներ, որոնք տարածվում են բանակի, տեխնիկայի վրա:

Ճապոնիան եւ Գերմանիան, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամներ լինելով, 1945 թվականից ի վեր այդ պատժամիջոցների տակ են: Դատավարություն ռազմական հանցագործների նկատմամբ: Այն, ինչ մենք տեսնում ենք Ալիեւի հայտարարություններում, այդ գործընթացի սկիզբն է: Ինքնորոշումից հրաժարում` նշանակում է ագրեսորի պիտակ կախել՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում տարածքները, որոնք թվարկվում են: Այսինքն, եթե վերադարձնում է, ապա գրավե՞լ էր) Փաշինյանն ինքն է քայլ արել Հայաստանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ: Եվ հիմա դա շարունակում է տարբեր ուղղություններով՝ անունը դնելով խաղաղության պայմանագիր, 3+3 ձեւաչափ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին