Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է.Transfermarkt
Սպորտ
Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է իտալական Ա Սերիայի որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները, ինչի արդյունքում «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխթիրարյանի տրանսֆերային արժեքը նախկին 8 մլն եվրոյի փոխարեն կազմում է 6 մլն եվրո։ Իսկ ահա «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է եւ գնահատվում է 60 միլիոն եվրո, 35 մլն եվրոյի փոխարեն։


