Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՂրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Պայքարի մեջ մտած չորս հայ սամբիստները պարտվել են մեկնարկային գոտեմարտերում, իսկ 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսեկովը դուրս է եկել եզրափակիչ։
Սպոփիչ գոտեմարտում Մանուկյանը հաղթել էր բուլղարացի Ստոյանովին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ուժեղ էր գտնվել ղազախ Իմախանովից։
Նոյեմբերի 12-ին մրցագորգ դուրս կգան Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):

