Բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը. Բագրատյան

Ներքաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում հայտարարել է, թե «Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»: Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ, ակնհայտ է, որ ռուսական կողմի առաջարկն Ադրբեջանը չի ընդունում, եւ հինգ տարին լրանալուց հետո, եթե ոչ վեց ամիս առաջ, խնդիր ենք ունենալու, որովհետեւ Ադրբեջանը պահանջելու է ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից:

— Այդ դեպքում Մոսկվան ի՞նչ է նախապատրաստվում անել, այս հարցին պետք է պատասխանեն: Այսինքն՝ ստացվում է, որ կարգավիճակի անորոշ հետաձգումը որեւէ բան չի տալիս մեզ, էլ կարգավիճակ չի էլ լինում, որ անորոշ հետաձգես: Մեզ անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ, բայց չպետք է կարեւորվի, թե որտեղից է այդ երաշխիքը լինելու:

Կարծում եք՝ այնպիսի փակուղում ենք, որ նույնիսկ ընտրությա՞ն հնարավորություն չունենք արեւմտյան եւ ռուսական տարբերակների միջեւ:

— Բնականաբար, միշտ էլ ընտրության տարբեր հնարավորություններ ունենք, բայց խելացի վարվելու կանոնակարգն այն է, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բոլոր հայանպաստ մոտեցումները կարողանանք գույքագրել եւ ամրագրել մեկ փաստաթղթում՝ լինի Իրանի ու Հնդկաստանի դիրքորոշումը, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մոտեցումները, թե Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնելու կամքն ու ցանկությունը:

Այդուհանդերձ, այս իրավիճակում, ըստ Ձեզ, մինչեւ տարեվերջ կունենա՞նք որեւէ խաղաղության պայմանագիր:

— Վարչապետը հայտարարեց, որ մեր ձգտումը դա է, բայց այդտեղ մի կողմի ցանկությունը քիչ է: Եթե Ադրբեջանն առարկում է, չի կարող լինել միակողմանի խաղաղություն, հնարավոր չէ, բայց միջազգային ուժերի ներգրավվածությունն ակնհայտ է, եւ չի բացառվում, որ երկու կողմին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու ավարտել այս խնդիրը: Եթե ականջալուր ենք լինում պետությունների ղեկավարների հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ ե՛ւ Թուրքիան է ասում, որ պետք է ավարտել այս հակամարտությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ֆրանսիան: Այսինքն՝ կոնֆլիկտն ավարտելու խնդիրը բոլոր կողմերը դիտարկում են կարեւոր պայման, բայց Արցախի հարցը մնում է բարդ խնդիր, որովհետեւ այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241164&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ