Փաշինյանն անլեզու կենդանու նման միայն կարողանում է ներսում ընդդիմության վրա քրգործեր կարել. Անդրեասյան

Տեսանյութեր

Լրացավ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, որն ամեն կերպ պաշտոնատար անձինք փորձեցին մոռացության մատնել ու չհիշել` չեղան ո՛չ ցավակցություններ, ո՛չ հայտարարություններ, ո՛չ հարգանքի տուրք Եռաբլուրում, ո՛չ էլ առավել եւս` հույս ներշնչող խոսքեր: Մինչդեռ դրան հակառակ` հայ հանրությունը ստիպված եղավ լսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոխորտանքները, սպառնալիքներն ու հեգնանքը: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո արդեն սովորել ենք, որ թշնամու ոչ մի արած հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունները համարժեք հայտարարություն չեն անելու: Առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր մի փոքր ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունեցել, հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանձնարարությունները: Էլ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ցավակցություն, ի՞նչ այց Եռաբլուր, եթե նույնիսկ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած փոքրիկ պատերազմում զոհված մեր 200-ից ավել տղաների անունները չեն հրապարակել, եւ հայտնի չէ, թե որքան զոհ ունենք,  ովքեր են գերի ընկել, ում մարմիններն են դեռեւս մնացել այն տեղում, որտեղ այդ տղաները զոհվել են` հանուն Հայրենիքի: Այնպես որ, մեզ համար այլեւս այս ամենը զարմանք չի առաջացնում, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանություններն ինչ մոտեցում ունեն: Ուղղակի, չեմ կարողանում պատկերացնել իր անհայրենիք լինելու սանդղակն ու չափը, որովհետեւ երկրի ղեկավար լինելով` գոնե ձեւի համար պարտավոր էր գնալ Եռաբլուր: Ներելու տեղ էլ չեն թողնում այն մարդկանց մոտ, ովքեր պայքարում են նրանց դեմ: Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարություններին, շատ ուշադիր հետեւել եմ: Նրա խոսքերն ամենեւին էլ խաղաղության մասին չէին: Ադրբեջանցիները` Աիեւի գլխավորությամբ, ինչ-որ նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու կոչերով են զբաղված: Ամոթ ու խայտառակություն է մեզ համար, որ Ալիեւը շատ հստակ նշում է, թե Նիկոլ Փաշինյանը վախեցավ եւ Բերձորը, Աղավնոն ու մնացած տարածքներն առանց մի կրակոցի հանձնեց: Նա խոստովանում է, որ պատերազմն իրենք են սկսել եւ ստիպել նոր տարածքներ հանձնել, իսկ այժմ ադեն ՀՀ սուվերեն տարածքում են: Բարձր դիրքեր են զբաղեցրել, որտեղից երեւում է Ջերմուկը, Սեւանը, Սյունիքի քաղաքները: Կոպիտ ասած` սպառնում է Ալիեւը, որ Հայաստանն իրեն խելոք պահի եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները կատարի: Նիկոլ Փաշինյանը անլեզու կենդանու նման միայն կարողանում է ներսում ընդդիմության վրա քրեական գործեր կարել ու մատ թափ տալ, զոհվածների ծնողներին բերման ենթարկել, անարգել ու ամենավատ ձեւով վարվել նրանց հետ: Բոլորս պետք է հետեւություն անենք եւ հասկանանք, որ ճիշտ էինք, երբ ասում էինք` կզած խաղաղություն հաստատելով` չես ապահովագրում քո ժողովրդին, քո բանակին, քո երկրին, այլ պարզապես ավելի ես մոտեցնում  թշնամուն քեզ, որպեսզի քո կործանումն առավել շուտ լինի: Ամեն ինչ պարզ է, որ սրանք դավաճան են, թուրքի դրածո են, որոնք պետք է ամենախիստ ձեւով կրեն իրենց պատիժը` իրենց արած հացագործությունների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում