Ընդդիմությունը վերադառնում է ԱԺ․ ոմանք մանդատները վայր կդնեն. Irakanum.am

Ներքաղաքական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները քննարկում են ԱԺ վերադառնալու հարցը։ Իշխան Սաղաթելյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ վերջնական որոշում չունեն։ Նշենք, որ ավելի աղ ԱԺ նիստերի դահլիճ վերադարձել էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ մասնակցել հայտարարությունների ժամին և հաջորդ օրվա քվեարկությանը։

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները «Հայաստան» դաշինքում ևս վերջնական որոշում ունեն և նոյեմբերի 15-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային նրանք ևս կմասնակցեն։ Բայց այստեղ հարցն այն է, որ դաշինքի ոչ բոլոր պատգամավորներն են կողմ եղել խորհրդարան վերադառնալու որոշմանը։ Մասնավորապես մենք տեղեկացանք, որ կտրուկ դեմ է արտահայտվել Իշխան Սաղաթելյանը։ Վահե Հակոբյանը ևս հակված չէ ԱԺ վերադառնալուն, մինչդեռ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ նման որոշում անձամբ Ռոբերտ Քոչարյանն է կայացրել և իրենք պետք է վերադառնան, հատկապես, որ ԱԺ նիստերին օր առաջ մասնակցելու ցանկություն ընդդիմադիր պատգամավորներից շատերն ունեն։

ԱԺ վերադառնալու որոշումն ուրախացրել է մի շարք ընդդիմադիրների, մասնավորապես Գեղամ Նազարյանին, Աղվան Վարդանյանին, ու խմբակցության կանանց։

Այս ամենով ընդդիմադիր խմբակցությունում տեղի ունեցած քննարկումը չի ավարտվել և մեր տեղեկություններով խորհրդարան վերադառնալու որոշումից անմիջապես հետո որոշ պատգամավորներ կհայտարարեն մանդատները վայր դնելու մասին։

Ի դեպ իշխանականները որոշել են ծափերով դիմավորել ընդդիմադիր գործընկերներին, այնպես, ինչպես «ճանապարհել» էին ու գոնե այս փուլում չսրել իրավիճակը նիստերի դահլիճում։

Irakanum.am

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին