Սա նման է Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի իրավիճակին. Էվրա
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խորհուրդներ է տվել կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։
«Երբ մենք պայմանագիր կնքեցինք վան դե Բեկի հետ, ես առաջինն էի, որ հարցրեցի, թե ինչու մենք վերցրինք մեկ այլ կիսապաշտպանի, երբ պաշտպանի կարիք ունեինք: Բոլորը հարձակվեցին ինձ վրա՝ ասելով, որ ես նրան չեմ սիրում։ Բայց ես նրա դեմ ոչինչ չունեմ։
Վան դե Բեկին խորհուրդ կտայի փոխել առաջնությունը։ Խնդիրը Անգլիայում է, ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրան այստեղ չեն հարգում որպես ֆուտբոլիստ, բայց Դոնին շատ լավ խաղացող է։ Սա նման է Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի իրավիճակին, ովքեր նույնպես խնդիրներ ունեին «Մանչեսթեր Յունայթեդում»: Երբ դա տեղի ունենա, դուք պետք է հեռանալ: Այժմ վան դե Բեկը պարզապես ժամանակ է կորցնում այստեղ ու չի կարողանում հաղթահարել ճնշումը երբ խաղաժամանակ է ստանում »,- ասել է Պատրիսը Manchester Evening News-ում:

