30 հազար դրամ ստացող երկրում քաղաքացիների եկամուտներ հայտարարագրումը առնվազն ծիծաղելի է. Տնտեսագետ
Տնտեսություն2023 թվականի պետական բյուջեի, 2024 թվականից պարտադիր Հայաստանի բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարգրման մասին զրուցել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ, ով նախ նկատեց.
-Ոչ միայն 2023 թվականի, այլև նախորդ տարիների ընթացքում ՀՀ բոլոր բյուջեները եղել են մուտքերի ու եկամուտների բյուջեներ, որոնցով փորձել են պարզապես բավարարվել՝ սոցիալական, տնտեսական կամ այլ հարցերի առումով: 2023-ի բյուջեն, որպես այդպիսին, նախորդ տարիների բյուջեներից տարբերվում է միայն նրանով, որ եկամուտները շատացել են: Երբ եկամուտները շատանում են, բնական է, որ ծախսերն էլ են շատանում, բայց հարցն այն է, որ այս հանգամանքը երբևիցե թույլ չի տալիս, որ մեզ մոտ ծառացած կնճռոտ, հատկապես սոցիալական բնույթի խնդիրները լուծվեն: Որպես ասվածի ապացույց՝ ցայտուն մի քանի օրինակ բերեմ: Երբ աղքատության մակարդակը բարձրացել է, գնաճը խեղդում է, իսկ փողը թանկ է, արդեն թույլ է տալիս հստակ ասել, որ ծավալով ավելի մեծ բյուջեն երբևիցե չի կարող երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների ճոխ լուծումներ ենթադրել: Մենք մեր երկրի քաղաքացիներին վերաբերող հատկապես սոցիալական խնդիրների մասով որևէ հաջողություն չունենք: Չի հաջողվել նրանց բարեկեցությունն անգամ փոքր-ինչ լավացնել:
Բյուջեով նախատեսված սոցիալական մի շարք վճարների բարձրացումները եւս շատ սիմվոլիկ են: Գոյություն ունեցող գնաճն այնպիսի ծանր խնդիրներ է առաջացրել, որ 2000-2500 դրամները որևէ ձևով չեն կարող կոմպենսացնել: Արդյունքում հասարակ քաղաքացին պարզապես ավելի ծանր վիճակում է հայտնվում, որովհետև այդ գումարներն ի սկզբանե կարելի էր ավելի կարևոր ուղղությունների վրա ծախսել: Խնդիրը չպետք է զուտ այդ վճարներն ավելացնելը լինի: Միգուցե անհրաժեշտ լինի գոտիներն ավելի ձգել, բայց պետք է կարողանանք միջոցները արտադրության, ամենատարբեր հավել յալ արժեքներ ստեղծելու վրա ծախսել: Բայց, ցավոք, նման քաղաքականություն չկա: Այս ամենը պայմանավորված է պետական կառավարման համակարգի անարդյունավետությամբ:
-Այս ամենով հանդերձ, սակայն, Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ ՀՀ տնտեսությունը բում է ապրում:
-30 հազար դրամ ստացող երկրում քաղաքացիների եկամուտներ հայտարարագրումը առնվազն ծիծաղելի է, աղաքատության այս մակարդակի պայմաններում նման քայլի գնալը ունի մեկ նպատակ, որ ՀՀ քաղաքացինները թողնեն գնան երկրից:
էլ չեմ ասում, եկամուտների համընդհանուր համակարգի ներդրումից հետո արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները համարվելու են եկամուտ։ Դրա հաջորդ քայլը լինելու է տրանսֆերտների հարկումը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնելու։

