Նիկոլ Փաշինյանը երկրագնդի վրա փրկում է երկու բան՝ իր կաշին և իր կաշվից աթոռը, մնացած բոլորիդ «փուռն է տալու». Մամիջանյան

Ներքաղաքական

Արցախի հայության դեպքում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին, այլապես, յուրաքանչյուր արցախցու կողքից պետք է կանգնի մեկ խաղաղապահ, դրան այլընտրանք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ արտերկրում հանդիպումների ընթացքում միջազգային գործընկերներն ասում են՝ Հայաստանի իշխանություններն ինչ մեզանից ուզում են, դրա շուրջ էլ բանակցում են.

«Սրանից կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները Արցախի ինքնորոշման մասին ոչ մի տառ չեն ասում, իրենք ձեռքները լվացել են Արցախից: Հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորները, միջազգային գործընկերներից մեկը պարզ հարց տվեց՝ եթե դուք զատում եք հայ-ադրբեջանական հարաբերությունները և արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչե՞ս եք պատրաստվում ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, սա հասկանում են անգամ միջագային գործընկերները և զարմանում են՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը, հիմնական բանակցողը ,ի սկզբանե, նման ցածր նշաձող դնել»,-ասաց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը դիմեց Նիկոլ Փաշինյանի«նեղ շրջապատին».

«Հպարտանում եք, որ Փաշինյանի հետ մեսիջներում նույն չատում եք, ձեզ համարում եք անձեռնամխելի, բայց Նիկոլ Փաշինյանը երկրագնդի վրա փրկում է երկու բան՝ իր կաշին և իր կաշվից աթոեը, մնացած բոլորիդ «փուռն է տալու»: Բոլորը ինչ-որ փուլում մեղավոր են նշանակվելու և քավության նոխազ են դառանալու: Ոչ մեկդ անձեռնմխելի չեք, Նիկոլ Փաշինյանն իրեն փրկելու համար նոր մեղավորներ է նշանակելու, սա ընդամենը ժամանակի հարց է»,-ասաց Մամիջանյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին