Հետո հասկացա, որ շատ եմ սիրում նրան և ուզում եմ կյանքս կապել նրա հետ
ՍպորտՀոկտեմբերի 27-ին, Ազատ ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ ամուսնացել է, ընտրյալի անունը Դիանա է։ Այս գեղեցիկ զույգի հարսանիքին ներկա են եղել մարզաշխարհի շատ անվանի ներկայացուցիչներ։ Զույգը Աստծո օրհնությունը ստացել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսենը ծնունդով Մասիս քաղաքից է։ Մեզ հաջողվեց զրուցել նորապսակ ԱՐՍԵՆԻ հետ։
֊ Շնորհավորում ենք Արսեն Ամուսնության առթիվ, անսպառ երջանկություն մաղթում Ձեզ ։
֊ Շատ շնորհակալ եմ ։Կյանքումս կատարվեց մի շատ կարևոր իրադարձություն, որին շատ էինք սպասել։ Պսակադրվեցինք, ստացանք Աստծո օրհնությունը։ Այսուհետ ավելի պատասխանատու պետք է լինենք ու հավատարիմ միմյանց հանդեպ։ Ցանկանում եմ բոլոր զույգերի կյանքում այս հեքիաթային օրը անպայման գա։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին և կիսում էին մեր ուրախությունը, մեզ հետ միասին։
֊ Արսեն, իսկ ինչպե՞ս եք ծանոթացել։
- Կարևորը գիտեի, որ լավ ընտանիքից է ու շատ խելացի ։ Պատահաբար եմ տեսել, հետո որոշ ժամանակ անց սոցկայքերում նորից գտա։ Դիանան նկարում է։ Նրա աշխատանքները աչքովս ընկան։ Այդպես, աստիճանաբար սկսեցինք շփվել։ Հետո հասկացա, որ շատ եմ սիրում նրան և ուզում եմ կյանքս կապել նրա հետ։ Նա նույնքան է ուզում հաղթեմ, որքան ես։ Ինձ միշտ ոգեշնչում է։
֊ Արսեն, հակիրճ կարո՞ղ ես բացատրել, թե ինչ է սերը։
- Սերը ամուսնության հիմքն է։ Ամուսնության մեջ հավերժ է, ընկերությունը պարգև է, իսկ բարությունը արդյունքը։ Մինչև, որ մահը կբաժանի մեզ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

