9.XI.2020 - 9.XI.2022. ԽՈՒՆՏԱՅԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՍԿԻ՞ԶԲ

Վերլուծություն

Թշնա­մու հետ սահ­մա­նա­զա­տում անց­կաց­նե­լուց ա­ռաջ սահ­մա­նա­զա­տում անց­կաց­նենք մեր մեջ. Նի­կո­լի՞ հետ ես, թե՞ հայ­րե­նի­քի,– ա­հա՛ նո­յեմ­բե­րի 5-ի` Ար­ցա­խի հետ մի­աս­նու­թյան հան­րա­հա­վա­քի հիմ­նա­կան կար­գա­խո­սը: Նա­և սիմ­վո­լիկ ձև­ով կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ այր­վեց կա­պի­տու­լյա­ցի­ոն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»: «Ռև­ան­շի՛մ»,- օ­կու­պաց­ված Շու­շի­ից լսվեց հո­խոր­տանք­նե­րի հե­ղե­ղով հա­մեմ­ված Ա­լի­և­ի ճի­չը:

ՎԵ­ՐԱ­ԴԱ­ՍԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵՐ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՀԵՏ­ՆԱ­ԲԵ­ՄՈՒՄ

Նրանք, ով­քեր նո­յեմ­բե­րի 5-ին սպա­սում է­ին իշ­խա­նու­թյու­նը գրո­հով վերց­նե­լուն, ան­շուշտ, հի­աս­թափ­վե­ցին: Սա­կայն այդ օ­րը ոչ թե գրո­հի, այլ սիմ­վոլ­նե­րի օր էր: Սիմ­վոլ­նե­րը նշվե­ցին. Նի­կո­լի՞ հետ ես, թե՞ հայ­րե­նի­քի, Նի­կո­լի՞ հետ ես, թե՞ Ար­ցա­խի, Նի­կո­լի՞ հետ ես, թե՞ պե­տա­կա­նու­թյան: Հա՞յ ես, թե՞ նի­կո­լա­կան: Սահ­ման­վեց ջրբա­ժան: Բայց ե­թե 2018-ի աշ­նա­նը տխրահռ­չակ Հայկ Մա­րու­թյա­նը ազ­դա­րա­րեց բա­ժա­նում սև­ե­րի և սպի­տակ­նե­րի, ա­պա հի­մա ջրբա­ժան է ե­ռա­գույն­նե­րի և գոր­շակ­ղան­քա­գույն­նե­րի մի­ջև: Իսկ սիմ­վոլ­ներն ու նշան­նե­րը, լի­նեն դրանք նկար­ված, քան­դակ­ված թե բա­նա­վոր, կա­ռա­վա­րում են աշ­խար­հը: Եվ «հնա­րա­վոր բա­խում­նե­րի» մա­սին հա­վա­րը գցած ԱՄՆ դես­պա­նա­տու­նը, ի տար­բե­րու­թյուն «վա՛յ, ըն­դա­մե­նը մի քա­նի հա­զար են» բա­ցա­կան­չող­նե­րի, շատ լավ գի­տի այդ ճշմար­տու­թյու­նը:

Իսկ հետ­նա­բե­մում գոր­ծըն­թաց­ներ կան, ո­րոնք բնույ­թով նա­և տուր­բու­լենտ են: Մի կողմ դնենք հա­մաշ­խար­հա­յին հետ­նա­բե­մը, ո­րի տե­սա­նե­լի մա­սում ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը հան­դի­պում է փաս­տա­ցի եր­կու ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան հետ («յան» ազ­գա­նուն­նե­րը թող չշփո­թեց­նեն), և անդ­րա­դառ­նանք ներ­սի գոր­ծըն­թաց­նե­րին: Վե­րա­դա­սա­վո­րում­ներ կան Ար­ցա­խում, վե­րա­դա­սա­վո­րում­ներ ընդ­դի­մա­դիր դաշ­տում (որի թվա­ցյալ վա­կո­ւու­մը փոր­ձում է լցնել ԱԺԲ-ն), ու նա­և «սև կա­րա­պի» պես ի հայտ ե­կավ ՔՊ-ի պա­ռակ­տու­մը:

Պատ­գա­մա­վոր, ՀՀԿ-ական Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ար­ձա­նագ­րում է. «Արցա­խը ներ­քին վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի և փո­փո­խու­թյուն­նե­րի շե­մին է, ինչն ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված է պետ­նա­խա­րա­րի՝ լի­ա­զո­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով՝ նոր վար­չա­պե­տի նշա­նակ­մամբ:

Ար­դյո՞ք պետ­նա­խա­րա­րի նշա­նակ­մամբ փաս­տա­ցի նա­և ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խու­թյուն է աս­տի­ճա­նա­բար ար­վում, դեռ վաղ է խո­սել, սա­կայն այն, որ Ար­ցա­խում ա­մե­նա­վե­րև­ից քա­ղա­քա­կան, կադ­րա­յին, մտա­ծո­ղու­թյան, մշա­կույ­թի, գա­ղա­փա­րա­կան փո­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն կա՝ ակն­հայտ է:

Դեռ պարզ չէ, թե ո­րոնք կդառ­նան կա­ռա­վա­րու­թյան նոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, ինչ­քա­նով դրանք կյան­քի կկոչ­վեն կամ Ար­ցա­խում ո­րա­կյալ փո­փո­խու­թյուն­նե­րի կհան­գեց­նեն, բայց պետք է ար­ձա­նագ­րել, որ Ար­ցա­խի ճա­կա­տա­գիրը, ի թիվս մեծ թվով այլ գոր­ծոն­նե­րի, շատ բա­նով կախ­ված է Ար­ցա­խում ե­ղած պո­տեն­ցյա­լի լի­ար­ժեք ի­րա­ցու­մից և ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից»:

Ի դեպ, հա­մա­ցան­ցում տա­րած­վե­ցին ադր­բե­ջա­նա­կան կո­չե­րը` սպա­նել Ռու­բեն Վար­դա­նյա­նին, և ընդ­հան­րա­պես ցան­կա­ցած սփյուռ­քա­հա­յի, ո­րը ո­րև­է դե­րա­կա­տա­րու­թյուն կստանձ­նի Ար­ցա­խում: Վա­խե­նում են, վա­խե­նում են և՛ հայ­րե­նաբ­նակ «ռև­ան­շիստ­նե­րից», և՛ ազ­դե­ցիկ սփյուռ­քա­հա­յե­րից, այ­սինքն` այն կոն­տին­գեն­տից, ո­րին, ի տար­բե­րու­թյուն ձեռ­նա­սուն կա­պի­տու­լյան­տից և մու­տանտ­նե­րի բու­ծա­րան ՔՊ-ից, չեն կա­րող կա­ռա­վա­րել: Նույ­նիսկ կոնս­պի­րո­լո­գի­ա են մո­գո­նել, իբր ստեղծ­վել է Ի­րա­նի շի­իթ­նե­րի սրբա­զան կենտ­րոն Կու­մի և Էջ­մի­ած­նի գաղտ­նի դա­շինք, ո­րը Մեր­ձա­վոր ու Մի­ջին Ա­րև­ել­քում Փա­րի­զի և Վա­տի­կա­նի հո­վա­նու ներ­քո հսկա­յա­ծա­վալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի...

«ԵՐԿՐԱ­ՇԱՐԺ» ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՆԵՐ­ՍՈՒՄ

Film 

Ան­շուշտ, բաց երկն­քում ո­րո­տա­ցող ամպ­րո­պի տպա­վո­րու­թյուն ստեղ­ծեց բա­ցա­հայտ փուլ մտած Գռզո-Նի­կոլ հա­կա­մար­տու­թյու­նը: Թե­և կա­պի­տու­լյանտ­նե­րի պա­րա­գա­յում և՛ ա­րևմ­տյան, և՛ ռու­սա­կան կողմ­նո­րո­շում­նե­րը սկսվում և ա­վարտ­վում են Թուր­քի­ա­յում, սա­կայն Գռզոն պայ­մա­նա­կա­նո­րեն «արևմ­տա­մետ» թևն է, ո­րի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչն է նրա մոտ ՀՀ նա­խա­գահ աշ­խա­տող Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը և նրա մոտ ԱԺ նա­խա­գահ աշ­խա­տող Ա­լեն Սի­մո­նյա­նը (եթե ի­հար­կե չդա­վա­ճա­նի): Նա­և օ­բյեկ­տի­վո­րեն այդ թև­ից է «Օմե­գա» Ա­րա­րատ Միր­զո­յա­նը և Գռզո­յին չսի­րող Տիգ­րան Ա­վի­նյա­նը, և ընդ­հան­րա­պես սո­րո­սա­կան «նա­վա­պետ գրան­տի զա­վակ­նե­րը»:

ՔՊ վար­չու­թյան ընտ­րու­թյուն­նե­րի սկան­դա­լը հե­տաքր­քիր էր նրա­նով, որ «բոր­տին» մնա­ցին Նի­կո­լի կող­մից որ­պես ի­րա­վա­հա­ջորդ ա­ճեց­վող դեղ­նակ­տուց Համ­բար­ձում Մա­թև­ո­սյա­նը և ՔՊ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար «քա­վո­րու­րաց» Հայկ Կոն­ջո­րյա­նը, մա­մու­լում գրվել է նա­և` իբր Սու­րեն Պա­պի­կ­յա­նը «քե­ֆը լավ» ան­պատ­վել է Ան­նա Հա­կո­բյա­նին...

Պա­տա­հա­կան չէ, որ նշա­նա­ռու­թյան տակ Գռզո­յին վերց­րած Նի­կո­լը հանձ­նա­րա­րեց «կո­ռուպ­ցի­ա փնտրել» հենց 1995-ի այն գոր­ծար­քում, ուր ա­ռանց­քա­յին էր այն ժա­մա­նակ­վա Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պետ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը: Եվ շտա­պո­ղա­կա­նու­թյունն էլ հաս­կա­նա­լի է` ըստ քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­նե­րի, ՔՊ հա­մա­գու­մա­րը ցույց տվեց, որ Նի­կոլն այ­լևս հե­ղի­նա­կու­թյուն չէ «հա­րա­զատ» ՔՊ-ում: Այ­սինքն` ցան­կա­ցած պա­հի նրան կա­րող են «ժերտ­վա տալ», և կսկսվի պայ­քար, թե ով է դառ­նում երկ­րի ղե­կա­վա­րի ժ/պ: Դա կա­րող է լի­նել նա­և Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը, կա­րող է լի­նել և այլ անձ, կլի­նեն և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի ստվե­րա­յին մի­ջամ­տու­թյուն­ներ, իսկ «առնե­տա­վազ­քը» ձնա­հյուս­քի տեսք կու­նե­նա:

Ի դեպ, 5-րդ ա­լի­քի լրագ­րո­ղի գլխին Գռզո­յի սար­քած տգեղ և զզվե­լի «լա­չառ շո­ո­ւի» ժա­մա­նակ հե­տաքր­քիր դե­տալ­ներ ծլե­ցին: Սույն օ­լի­գար­խը ոչ մի­այն աշ­խար­հիս բո­լոր մեղ­քե­րը մեր­կա­պա­րա­նոց բար­դեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վրա, այ­լև «ձե­ռի հետ» պնդեց, թե եր­կրորդ նա­խա­գա­հին պատ­կա­նող գրա­սե­նյակ­նե­րում են ա­պա­հո­վագր­վում պե­տա­կան մե­քե­նա­նե­րի մեծ մա­սը: Ա­ռայժմ այդ մե­ղադ­րանք­նե­րը ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կը թռու­ցիկ ան­վա­նեց զա­ռան­ցանք, բայց տես­նենք` ա­ռա­ջի­կա­յում Գռզոն ինչ կհնչեց­նի...

Հա, ա­մե­նև­ին չենք զար­մա­նա, ե­թե ոչ ա­ռանց Գռզո­յի հո­գա­ծու­թյան «օդից» ընկ­նեն հա­զա­րա­վոր հա­կա­նի­կո­լա­կան Տե­լեգ­րամ ա­լիք­ներ, նա­և լի­նեն անս­պա­սե­լի «մու­տի­լով­կա­ներ»:

Սա­կայն ա­մե­նա­զար­մա­նա­լին Գռզո­յի ռե­ւե­րանսն էր Սերժ Սարգ­սյա­նի հաս­ցե­ին: Նա հան­կարծ ո­րո­շեց վկա­յա­կո­չել իր ու Սերժ Սարգ­սյա­նի խու­սակ­ցու­թյու­նը, ո­րը հարց է՝ ե­ղե՞լ է, թե՞ ոչ, կամ հենց այն­պե՞ս է ե­ղել, ինչ­պես ներ­կա­յաց­նում է ին­քը: Եվ կո­պիտ ան­տակ­տու­թյուն էր, քան­զի, նախ, եր­կու ան­ձի մի­ջեւ ե­ղած խո­սակ­ցու­թյու­նը ա­ռանց մյուս մաս­նակ­ցի հա­մա­ձայ­նու­թյան հրա­պա­րա­կե­լը կո­ռեկտ չէ, եւ երկ­րորդ՝ ե­թե Սերժ Սարգ­սյա­նը հեր­քի, կստաց­վի, որ Գռզոն Նի­կո­լի պես ստա­խոս է: Լրագ­րող­նե­րը փոր­ձե­ցին հստա­կեց­նել՝ այդ ա­մենն ի­րեն իս­կա­պե՞ս Սերժ Սարգ­սյա՞նն է ա­սել: «Ինձ ա­սաց՝ 320 բնա­կա­րան, նախ­կին նա­խա­գա­հի օ­րոք չեն կա­րո­ղա­ցել մար­դիկ ստա­նան այդ բնա­կա­րան­նե­րը: Եվ տա­սը տա­րի, որ ղե­կա­վա­րել է եր­րորդ նա­խա­գա­հը, ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով էդ 320 հո­գուն բնա­կա­րա­նով ա­պա­հո­վել են»,– ա­սաց այդ օ­լի­գար­խը՝ նշե­լով, որ խոս­քը Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յի ի­րաց­ման գո­տու բնա­կա­րան­նե­րի մա­սին է, ո­րի շուրջ իր հետ իբր կիս­վել է Սերժ Սարգ­սյա­նը:

Հի­մա ի՞նչ, Գռզոն «ողնու­ղե­ղով» զգո՞ւմ է, թե ա­ռա­ջի­կա­յում ինչ­պի­սի վճռո­րոշ դեր է ու­նե­նա­լու Սերժ Սարգ­սյա­նը, թե՞ ձե­ռի հետ փոր­ձում է լա­րել երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, թե՞ եր­կու­սը մի­ա­սին: Ա­ռայժմ դժվար է ա­սել, հատ­կա­պես փո­թոր­կի մթնո­լոր­տում:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում