«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Շուտով կրկեսը կվառի իր լույսերը».ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շոու բիզնես

«Իրա­վուն­քը» զրու­ցել է Ե­րե­ւա­նի կրկե­սի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, Հա­յաս­տա­նի կրկե­սա­յին գոր­ծիչ­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ, պրո­ֆե­սոր ՍՈՍ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Պետ­րո­սյան, ե­կեք վե­րա­դառ­նանք 50 տա­րի ա­ռաջ: Ինչ­պե՞ս ե­ղավ, որ ո­րո­շե­ցիք Հա­յաս­տա­նում հիմ­նադ­րել կրկե­սա­յին դպրոց:

— Դեռ ման­կուց, երբ Թիֆ­լի­սի /քա­նի որ ծնուն­դով Թիֆ­լի­սից եմ/ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ցույց է­ին տա­լիս կրկե­սա­յին փոք­րիկ դրվագ­ներ, ես դա ըն­դու­նում է­ի ի­մը ու սկսում է­ի կրկնօ­րի­նա­կել: Մեր Հավ­լա­բա­րում՝ որ­տեղ ծնվել եւ մե­ծա­ցել եմ, կար Պի­ո­ներ պա­լատ, եւ ես այն­տեղ հա­ճա­խել եմ պա­րի, եր­գի, ըմբ­շա­մար­տի: Շատ է­ի հե­տաքրքր­ված կրկե­սա­յին ար­վես­տով, բայց Պի­ո­ներ պա­լա­տում կրկե­սա­յին խումբ գո­յու­թյուն չու­ներ: Դպրո­ցում` որ­տեղ սո­վո­րում է­ի, կար ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ` Ի­վան Դա­վի­դո­վիչ Գաբ­րի­ե­լյանը, ո­րը լավ ֆո­կուս­ներ էր ա­նում: Նա ինձ հետ պա­րա­պում էր: Ինձ միշտ հե­տաքրք­րում էր՝ ին­չո՞ւ եր­գի, պա­րի, սպոր­տի խումբ կա, բայց կրկե­սա­յին խումբ չկա: Եվ ա­սում է­ի` հենց մե­ծա­նամ, կրկե­սա­յին գոր­ծիչ դառ­նամ, ա­ռա­ջին հեր­թին կլու­ծեմ կադ­րա­յին հար­ցը: Հե­տո հան­դի­պե­ցի Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նին եւ կա­յա­ցա կրկե­սա­յին աշ­խար­հում:

— Ձեր դպրո­ցը կրում է Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նի ա­նու­նը, ո­րի մահ­վան 50-րդ տա­րին այս տա­րի լրա­ցավ…

— Ա­յո, այս տա­րի լրա­ցավ նա­եւ մեծն Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նի մահ­վան 50 տա­րին: Այդ տա­րի­նե­րին խումբ ու­նե­ի, ո­րը կոչ­վում էր «Բա­բա­խող սրտեր» եւ խմբիս հետ հյու­րա­խա­ղե­րով գտնվում է­ի Շամ­շա­դի­նի շրջա­նի Բերդ քա­ղա­քում: Դե­րա­սան­նե­րից մե­կը ռա­դի­ո­յով լսել էր, որ Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նը մա­հա­ցել է եւ ինձ ա­սաց: 1972թ. հու­լի­սի 25-ն էր… Ես, ի­հար­կե, ընդ­հա­տե­ցի մեր հյու­րա­խա­ղե­րը, մեկ­նե­ցի Մոսկ­վա ու մաս­նակ­ցե­ցի թաղ­մա­նը: Վե­րա­դար­ձա եւ ո­րո­շե­ցի բա­ցել դպրոց-ստու­դի­ա, ո­րը կկրի նրա ա­նու­նը: Ու ինչ­պես Թիֆ­լի­սում կար Հավ­լա­բա­րի պի­ո­ներ պա­լատ, այդ­պի­սին էլ կար Ե­րե­ւա­նում: Գնա­ցի Շա­հու­մյա­նի պի­ո­ներ պա­լատ, ո­րը կոչ­վում էր Շա­հու­մյա­նի պի­ո­ներ­նե­րի եւ դպրո­ցա­կան­նե­րի պա­լատ: Այն­տե­ղի տնօ­րե­նը` պա­րոն Սարգ­սյանը, ինձ լսեց, հա­վա­տաց ու թույ­լատ­րեց, որ ի­րենց մաս­նա­շեն­քում կրկե­սա­յին խումբ բա­ցեմ: Սկզբից քիչ է­ին գա­լիս: Հե­տո ո­րո­շե­ցի ինքս գնալ դպրոց­ներ, որ­բա­նոց­ներ, գի­շե­րօ­թիկ­ներ եւ այն­տե­ղից տա­ղան­դա­վոր մարդ­կանց բե­րել մեր դպրո­ցում սո­վո­րե­լու: Կա­մաց-կա­մաց խումբս շա­տա­ցավ: Հե­տո Շա­հու­մյա­նի պի­ո­ներ պա­լա­տից բա­ցի, Կա­նա­զի մշա­կույ­թի պա­տա­լում ստեղ­ծե­ցի կրկե­սա­յին խումբ, որ­պես­զի կա­րո­ղա­նան մեզ մոտ հա­ճա­խել նա­եւ Զեյ­թու­նի, Նոր Նոր­քի, Քա­նա­քե­ռի բնա­կիչ­նե­րը: Եվ այդ­պես մեզ մոտ սո­վո­րող­նե­րի թվա­քա­նա­կը շա­տա­ցավ:

— Իսկ կրկե­սի շեն­քում ու­նե­ի՞ք խումբ:

— Այդ տա­րի­նե­րին կրկե­սը փոքր էր, եւ նույ­նիսկ դրսից ե­կող դե­րա­սան­նե­րին տեղ չկար պա­րա­պե­լու: Եվ քա­նի որ տեղ չկար, ինձ չէ­ին թող­նում, որ ի­րենց շեն­քում բա­ցե­ի խումբս: 1985 թվա­կա­նին, երբ դար­ձա կրկե­սի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, կա­մաց-կա­մաց ստեղ­ծե­ցի պայ­ման­ներ ու ար­դեն կրկե­սին կից բաց­վեց ա­վե­լի պրո­ֆե­սի­ո­նալ մեր դպրոց-ստու­դի­ան: Շատ ա­շա­կերտ­ներ եմ ու­նե­ցել, ո­րոն­ցից շա­տե­րը հե­տա­գա­յում ճա­նաչ­ված մար­դիկ դար­ձան` Ման­վել Կի­րա­կո­սյան, Մա­նուկ Ա­միր­խա­նյան, Պոն­չոն/Վա­հագն Սի­մո­նյան/, Գե­ւորգ Դո­դո­զյան, Հրա­չյա Հա­րու­թյու­նյան: Միշտ մտա­ծում է­ի` տես­նես նրանց մի­ջից կլի­նի մե­կը, որ ինձ նման կզբաղ­վի ման­կա­վար­ժու­թյամբ: Ու ոչ մե­կը ման­կա­վար­ժու­թյամբ չզբաղ­վեց, բա­ցի Ման­վել Կի­րա­կո­սյա­նից, որն այ­սօր դա­սա­վան­դում է Մոսկ­վա­յի կրկե­սա­յին ու­սում­նա­րա­նում: Ես ար­դեն 74 տա­րե­կան եմ, բայց առ այ­սօր զբաղ­վում եմ կադ­րա­յին գոր­ծով: Լավ է, որ ինձ օգ­նում է աղ­ջիկս` Նա­ի­րա Պետ­րո­սյա­նը, ո­րը կրկե­սի գլխա­վոր ռե­ժի­սորն է, նա­եւ մեր կրկե­սա­յին դպրոց-ստու­դի­ա­յի ղե­կա­վա­րը, եւ իմ թո­ռը, ո­րը կրկե­սում ռե­ժի­սոր-բե­մադ­րիչ է եւ զբաղ­վում է կադ­րա­յին հար­ցե­րով: 50 տա­րի ա­նընդ­մեջ կրկես ստու­դի­ան գոր­ծում է, եւ ոչ մի լրա­ցու­ցիչ գու­մար մենք ե­րե­խա­յից չենք վերց­րել: Միշտ անվ­ճար է ե­ղել մեզ մոտ սո­վո­րե­լը: Կրկե­սը բարդ ժանր է: Ե­րե­խա­յից ես ի՞նչ փող վերց­նեմ:

— Ձեր կրկե­սա­յին դպրոց-ստու­դի­ա­յում ա­մե­նա­շա­տը ո՞ր մաս­նա­գի­տու­թյան պա­հան­ջար­կը կա, որ դի­մում են:

— Մեզ մոտ կա հա­տուկ ու­սուց­ման պլան: Ե­րեք տա­րի պետք է ան­պայ­ման անց­նես բո­լոր ժան­րե­րը` ակրո­բատի­կա, գիմ­նաս­տի­կա, ձեռ­նա­ծու, կլո­ու­նա­դա եւ այլն: Եր­րորդ տա­րին, որ լրա­նում է, ար­դեն գտնում եմ այդ աղջ­կա կամ տղա­յի ժան­րը: Սո­վո­րե­լու ըն­թաց­քում հե­տե­ւե­լով մեր սա­նե­րի տվյալ­նե­րին ու ըն­դու­նա­կու­թյուն­նե­րին՝ ար­դեն ո­րո­շում եմ, թե նա կրկե­սա­յին որ ժան­րին է հա­մա­պա­տաս­խա­նում: Բո­լոր ժան­րե­րը պետք է կրկե­սի դե­րա­սան­ներն ի­մա­նան: Հե­տո նոր անց­նում են մաս­նա­գի­տաց­ման ու­սուց­մա­նը: Կրկե­սա­յին աշ­խա­տան­քը շատ դժվար է: Ե­թե հեշտ լի­ներ, Ե­րե­ւա­նում մի քա­նի կրկես կլի­ներ: Ե­րե­խան հենց մտնում է կրկես, նա ար­դեն ութ ժա­մից պա­կաս չի կա­րող պա­րա­պել: Ես հի­շում եմ, որ սո­վո­րում է­ի Մոսկ­վա­յի կրկե­սա­յին ու­սում­նա­րա­նում, շա­տե­րը գա­լիս պա­րա­պում է­ին մի քա­նի ժա­մով ու գնում է­ին: Կրկե­սա­յին ու­սում­նա­րա­նում 18:00-ից հե­տո դա­սերն ա­վարտ­վում է­ին, տնօ­րի­նու­թյան գնա­լուց հե­տո լույ­սե­րը հանգց­նում է­ին: Ես, Ա­նա­տո­լի Մար­չեւս­կին, Կուկ­լա­չո­վը եւ է­լի մեզ հետ կա­յին մար­դիկ, ո­րոնք մնում է­ին: Եվ մենք պա­հա­կին շա­բա­թը մի ան­գամ օ­ղի է­ինք տա­լիս, որ թող­նի, որ­պես­զի լույ­սե­րը վա­ռենք ու շա­րու­նա­կենք մեր փոր­ձե­րը: Ե­րե­ւի դրա հա­մար էր, որ մեզ­նից ո­մանք կրկե­սա­յին ար­վես­տում հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­ցան` ինչ­պես նա­եւ ես:

— Ե­ղե՞լ է դեպք, որ կրկե­սա­յին ըն­դու­նա­կու­թյուն­ներ չու­նե­ցող ե­րե­խա­յի հա­մար բա­րե­խո­սեն:

— Ա­յո, լի­նում են դեպ­քեր: Հիմ­նա­կա­նում բո­լորն ու­զում են ի­լու­զիո­նիստ դառ­նալ, որ տան ան­դամ­նե­րին ֆո­կուս­նե­րով զար­մաց­նեն: Հենց որ գա­լիս են, ա­սում են՝ ու­զում եմ ի­լու­զիո­նիստ դառ­նամ, ա­սում եմ` հա­ջո­ղու­թյուն, կրկե­սը քո տե­ղը չէ, քա­նի որ նա ուղ­ղա­կի ու­զում է գալ եւ իր ժա­մա­նակն անց­կաց­նել այս­տեղ: Իմ ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­ներն իլու­զի­ո­նիստ­ներ են: Ի­լու­զի­ան մի այն­պի­սի ժանր է, ո­րը ոչ մի տեղ չեն սո­վո­րեց­նում: Ի­լու­զի­ո­նիստն ին­քը պետք է գոր­ծիք­ներ ստեղ­ծի: Խա­նութ չկա, որ գնաս եւ գնես այդ գոր­ծիք­նե­րը ու դառ­նաս ի­լու­զի­ո­նիստ: Դրա հա­մար ի­լու­զի­ո­նիստ­նե­րը եւ կեն­դա­նա­վարժ­նե­րը դի­նաս­տի­ոն ար­վեստ­ներ են ու դի­նաս­տի­ա­յից դի­նաս­տի­ա են փո­խանց­վում: Երբ կգան, կպա­րա­պեն բո­լոր ժան­րե­րը եւ հիմ­քը կու­նե­նան, եւ ե­թե տես­նեմ, որ խո­րա­նում են ի­լու­զի­ա­յի ժան­րում, նոր մի­այն կմաս­նա­գի­տաց­նեք տվյալ անձ­նա­վո­րու­թյանն այդ ժան­րում:

— Ի՞նչը չեք հա­վա­նում՝ կապ­ված այ­սօր­վա կրկե­սի հետ:

— Շատ եմ զար­մա­նում, երբ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ նույ­նիսկ ա­ռան­ձին ծրագ­րե­րով ի­լու­զի­ո­նիստ­ներ են ե­լույթ ու­նե­նում: Ու ինձ միշտ հե­տաքրք­րում է, թե ինչ­պես են թույլ տվել, որ նրանք ե­լույթ ու­նե­նան, չէ՞ որ նրանք ի­րա­վունք չու­նեն ի­լու­զի­ո­նիստ կոչ­վե­լու: Եվ նա­եւ ինձ դուր չի գա­լիս, որ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բի­ո­նից կամ այլ քա­ղա­քա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րում մի­մյանց ա­սում են` հո դու կլո­ուն կամ ֆո­կուս­նիկ չես: Դրա­նով նրանք վի­րա­վո­րում են մեր կրկե­սի դե­րա­սան­նե­րին: Ե­թե այդ­պես հեշտ լի­ներ, թող մի քա­նի Են­գի­բա­րյան կամ ի­լու­զի­ո­նիստ Հա­րու­թյուն Հա­կո­բյան լի­նե­ին: Իսկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ինչ­քան ա­սես լիքն են...

— Կրկե­սա­յին ստու­դի­ան կոչ­վում է Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նի ան­վամբ: Իր հետ կապ­ված՝ այս պա­հին ի՞նչ պատ­մու­թյուն կպատ­մեք:

— Երբ աշ­խա­տում է­ի Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նի հա­յկա­կան կրկե­սա­յին կո­լեկ­տի­վում, նա հենց գնում էր փորձ ա­նե­լու, մի­ան­գա­մից իջ­նում է­ի իր կող­քին կանգ­նում այն­պես, որ ի­րեն չխան­գա­րեմ: Փորձ է­ի ա­նում եւ մի աչ­քով էլ տես­նում է­ի, թե ինչ­պես է նա փորձ ա­նում: Քրտին­քը հո­սում էր վրա­յից, բայց նա շա­րու­նա­կում էր իր փոր­ձը:

Այն շո­րե­րը, անձ­րե­ւա­նո­ցը, ո­րը հնա­նում էր, իր ա­սիս­տեն­տը բե­րում էր նո­րը: Այդ հներն ին­քը գցում էր, իսկ ես հա­վա­քում, պա­հում է­ի: Եվ հենց այդ ժա­մա­նակ մտա­ծում է­ի, որ կգա մի ժա­մա­նակ, մենք կու­նե­նանք լավ կրկես եւ կբա­ցենք թան­գա­րան, որ­տեղ ես կցու­ցադ­րեմ Լե­ո­նիդ Են­գի­բա­րյա­նի եւ մյուս մեր լե­գեն­դար կրկե­սա­յին գոր­ծիչ­նե­րի անձ­նա­կան ի­րե­րը:

— Դուք նա­եւ կրկե­սին նվիր­ված գրքի հե­ղի­նակ եք…

— Ա­յո, տե­սա, որ կրկե­սին նվիր­ված գիրք ոչ ոք չի գրում, ո­րո­շե­ցի այդ բացն էլ ես լրաց­նեմ ու նույ­նիսկ գի­տա­կան թեզ պաշտ­պա­նե­ցի: Ար­դեն կրկե­սին նվիր­ված 5 գրքե­րի հե­ղի­նակ եմ:

— Իսկ կրկե­սը վեր­ջա­պես ե՞րբ կբաց­վի:

— Կրկե­սը հի­մա էլ բաց է: Մեր ստու­դի­ա­յի ու­սա­նող­ներն ա­մեն ա­միս ներ­կա­յա­ցում­նե­րով հան­դես են գա­լիս Հա­կոբ Պա­րո­նյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան կո­մե­դի­ա­յի պե­տա­կան թատ­րո­նի բե­մում: Այս ան­գամ­վա մեր կրկե­սա­յին ներ­կա­յաց­ման խո­րա­գիրն է «Բո­լորս դե­պի կրկես», որ մար­դիկ չմո­ռա­նան կրկես հա­ճա­խե­լը: Գա­լիս են Հա­կոբ Պա­րո­նյա­նի թատ­րոն եւ մեր կրկե­սա­յին հա­մար­նե­րի տպա­վո­րու­թյան տակ ու­րախ գնում են տուն: Ես ինքս էլ զգում եմ, որ մար­դիկ սի­րում են կրկե­սը: Նույ­նիսկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր կրկե­սը միշտ աշ­խա­տել է: Իսկ մյուս մեր հայ կրկե­սա­յին դե­րա­սան­նե­րը աշ­խար­հով մեկ ե­լույթ­նե­րով բարձր են պա­հում հայ­կա­կան կրկե­սի սանդ­ղա­կը: Ինչ վե­րա­բեր­ում է կրկե­սի շեն­քին` հու­սով եմ 2023 թվա­կա­նին վե­րա­նո­րո­գու­մը կա­վարտ­վի: Այն­պես ստաց­վեց, որ տար­բեր պատ­ճառ­նե­րով հե­տաձգ­վում է: Ժո­ղո­վուրդն ի­զուր չի այս­քան սպա­սել: Շու­տով կու­նե­նանք լավ կրկե­սա­յին շենք: Իմ սի­րե­լի կրկե­սա­սեր­ներ, շատ շու­տով բո­լո­րիդ կհրա­վի­րեմ մեր նոր կրկես, եւ կրկե­սը նո­րից կվա­ռի իր լույ­սե­րը:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան