«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

Մշակութային

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան:

Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Ծրագրում՝ արիաներ հայտնի օպերաներից:

Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից մեկն է։ Իր լուսավոր ու պարզ, էմոցիոնալ ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Նա լավագույնս մարմնավորում է իր վերակերտած հերոսուհիների կերպարաները՝ հետեւելով ոչ միայն դիրիժորի ուղղորդումներին, այլեւ սեփական ինտուիցիային: Նա բուռն եւ հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Միլանի Լա Սկալա, Բոլշոյ եւ Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։

Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է պատմական եւ նշանակալից իրադարձություններով։ Նա 2001 թվականին հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է ...» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոններ, Վիեննայի Մուզիքվերայն համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահ և Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք:

2014 թվականին երգչուհին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը՝ կատարելով «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։ Վիրտուոզ վոկալիստ Հիբլա Գերզմավան ելույթ է ունենում օպերային լավագույն բեմերում, ինչպես նաեւ նվաճում է աշխարհի փոքր բեմերի սրտերը: Հիբլա Գերզմավան համերգային ծրագրերով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում եւ ողջ Ռուսաստանում։ Նա երգել է Փարիզի Շատլե թատրոնում եւ Ելիսեյան դաշտերում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Սոֆիայի օպերայի եւ բալետի թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Տեատրո դե Լիսեո օպերայում, Վալենսիայի Ռեյնայում, Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Բունկա Կայկան համերգային սրահում, իսկ Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական բեմում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան