ՀՖՖ-ն` Վալերի Կարպինի հետ բանակցություններ վարելու մասին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ բանակցություններ վարելու մասին լուրին։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավոր մարզիչ փնտրելու ակտիվ փուլում է, և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,- ասել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, հաղորդում է Sport24-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը գործող պայմանագիրը երկարաձգելուց առաջ բանակցություններ է վարել ՀՖՖ-ի հետ։

