«Կամք»-ը ակցիա կիրականացնի ՌԴ դեսպանատան դիմաց
ՆերքաղաքականՀայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը նոյեմբերի 10-ին ակցիա է իրականացնելու ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց, որի ժամանակ դեսպանատան աշխատակիցներին են փոխանցելու «Կամքի» 29.10.2022 թվականի ՌԴ հայաստանյան ներկայացուցչական մարմիններին եւ ռուսահայությանն ուղված բաց նամակը՝ պահանջելով, որպեսզի դեսպանատունը նամակները հասցնի Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ գործարար եւ մշակութային համայնքի ներկայացուցիչներին` Ալբերտ Ավդոլյանին, Արտյոմ Խաչատրյանին, Արա Աբրահամյանին, Արթուր Ասատրյանին, Սերգեյ Գալիցկիին, Սերգեյ Համբարձումյանին, Սերգեյ Սարկիսովին, Նիկոլայ Սարկիսովին, Նորայր Թեւանյանին, Գենադի Ստեփանյանին, Գարեգին Ղեւոնդյանին, Գագիկ Զաքարյանին, Ռուբեն Վարդանյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, Դանիլ Խաչատուրովին, Կամո Հայրապետյանին, Արսեն Աբրամյանին, Վահե Ավանեսյանին եւ այլոց։

