Արթուր Դավթյանը` աշխարհի չեմպիոն
ՍպորտԱնգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հավաքեց 15,050 միավոր ու անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:
Արծաթե մեդալակիր դարձավ ֆիլիպինցի Կառլոս Էդիրել Յուլոն, որը վաստակեց 14.950 միավոր: Լավագույն եռյակը 14, 733 միավորով եզրափակեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իգոր Ռադվիլովը:

