Հարություն Մերդինյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՀայաստանի ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.733 միավոր:
Չեմպիոնի կոչումը նվաճեց իռլանդացի Ռիշ Ջոշուա Մակքլենագանը՝ 15.300 միավոր:
Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել էր 14,700 միավոր, որը 5-րդ արդյունքն էր:

