Սա նաեւ վրացիները թող լավ հասկանան
ՆերքաղաքականՖրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքն ի աջակցություն Արցախի, սկսվեց 1988-ից ժողովրդին ծանոթ շեփորի հնչյունների ներքո եւ Տերունական աղոթքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կողմից:
«Մենք պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքաի ժամանակ ասաց Տաուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը իր ելույթում ասա․ «Թշնամին խնդիր ունի գրավել Վարդենիսից մինչեւ Ճամբարակ, Արտանիշ, Փամբակ, Գեղամասար, Ակունք գյուղերը եւ առաջ գալ: Դրա մասին նա հայտարարել է անթաքույց: Հանգիստ չենք ապրի Արցախը հանձնելով: Արցախը հանձնելուց հետո կորցնելու ենք ամբողջ Հայաստանը, թշնամի հաջորդ թիրախում Տավուշի մարզն է, որովհետեւ խնդիր ունի Վրաստանի հարավը գրավելու, Մառնեուլը գրավելու: Սա նաեւ վրացիները թող լավ հասկանան»։
Հանրահավաքին մասնակցում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ:
Հավաքեց Նանա Սարգսյանը

