Որդուս շիրմի առաջ եմ երդվել, որ Արցախը հայկական է մնալու, եթե դրա համար պետք լինի կյանքս էլ չեմ խնայի․ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում

Արցախյան 3-րդ պատերազմը մեզնից խլեց հայրենիքի բազում նվիրյալների, քաջազուն ու լավագույն հայորդիների՝ թողնելով հարյուրավոր անավարտ պատմություններ։ Հարյուրավոր կիսատ մնացած պատմություններից մեկի հերոսն է Արտյոմ Ավագյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվեց 44-օրյա մղջավանջին։ Արտյոմը պատերազմի թեժ օրերին մասնակցել է Վարանդայում ընթացող դաժան մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ։ Փրկել է բազում վիրավորների, խոցել թշնամու ԱԹՍ-ներ, քաջաբար մարտնչել նենգ ու ոխերիմ թշնամու դեմ ։ 2020թ հոկտեմբերի 3-ին ,սակայն, Արտյոմը ընկավ քաջի մահով և իր կյանքով անմահացավ հանուն հայրենյաց։

Արտյոմի հայրիկը՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, ասաց․

-Ես որդուս շիրմի առաջ եմ երդվել ու խոստացել, որ Արցախը հայկական է մնալու, եթե դրա համար պետք լինի կյանքս էլ չեմ խնայի։ Մենք պարտական ենք Եղբայրական գերեզմանում եւ Եռաբլուրում հանգչող տղաներին, նրանք ընկան, որ մենք հայ մնանք, հիմա էլ մենք ենք իրենց պարտք, իրենց գործը կիսատ թողնելու իրավունք չունենք։ Ես վստահ եմ, որ Արցախը հայկական եղել է կա ու կլինի, ես դա իմ որդուն եմ խոստացել․․․

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=240728&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ