Եթե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի հարցի քննարկումից, կներեք, ՌԴ-ն չի կարող այն ինքնուրույն քննարկել. Միհրանյան

Ներքաղաքական

Ըստ ռուսաստանաբնակ քաղաքագետ, ՄԳԻՄՕ պրոֆեսոր ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԻ` ռուս խաղաղապահների մուտքը դանակ էր Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մեջքին, քանի որ նրանք արդեն 20 տարի ասում են, որ Ղարաբաղը բեռ է, բալաստ, որը պետք է գցել:

— Երբ ՌԴ նախագահն ուզում էր անմիջապես կանգնեցնել այդ ռազմական գործողությունները, այդ ժամանակ ՀՀ վարչապետն ասում էր՝ ինչպե՞ս կարող էի կանգնեցնել, ինձ կասեին` դավաճան, կհանեին, պետք էր շատ մարդ սպանել, այդ վախը խորացնել հայ հասարակությունում, որ հուսահատ պատրաստ լինեին ընդունել ցանկացած աղետալի գործողություն, որը կանեին ներկայիս ՀՀ իշխանավորները: Շատ կարեւոր է, որ եթե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի հարցի քննարկումից ու պատրաստ է հանձնել Ղարաբաղը «վաշինգթոնյան տարբերակով», կներեք, ՌԴ-ն չի կարող այդ հարցը ինքնուրույն քննարկել՝ առանց Հայաստանի: Չնայած ես մտածում եմ, որ եթե Ղարաբաղն ու ՌԴ-ն միմյանց հետ պայմանավորվեն, այդ ժամանակ հնարավոր է եւ առանց Հայաստանի, ինչի՞ է պետք Ղարաբաղին նման Հայաստանը: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ ՀԱՊԿ-ում ՌԴ-ի դիրքորոշումն ինձ դուր չի գալիս: Այն, որ Ադրբեջանի ներխուժումը երեք տեղերից ագրեսիա է, դրա մասին ասում են ֆրանսիացիները, ամերիկացիները, որոնք ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը չեն, բարեկամ երկրներ չեն, իսկ ՌԴ-ն ձեւ է բռնում, որ այդ հարցը իրեն որեւէ կերպ չի առնչվում: Նույնիսկ Փելոսին է ասում, որ վատ է, երբ ՀՀ սուվերեն տարածք է ներխուժում Ադրբեջանը, իսկ այստեղ իբր փորձագետներն ասում են՝ նա հիմար է, ոչ մի բան չի հասկանում, Ղարաբաղում է եղել, որեւէ կերպ Հայաստանի տարածքի հետ կապ չունի: Կարծում եմ` ՌԴ-ն պետք է հստակ դիրքորոշում ունենա: Եթե հայտարարվեց, որ Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մաս է, ոչինչ անել չենք կարող, դրա շրջակա տարածքների հետ կապված բանակցություններ են գնում, Հայաստանը չնեղացա՞վ դրանից, հիմա ի՞նչ, ՌԴ-ն վախենում է, որ Ադրբեջա՞նը կնեղանա: Ակնհայտ է, չէ՞, որ ՀՀ տարածքն է, ամբողջ աշխարհը դա գիտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին