Չեմ կարծում, թե մինչեվ նոր տարի կընդունվի ինչ-որ պայմանագիր. Իսկանդարյան

Ներքաղաքական

Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման եւ նրանց կողմից ընդունված հայտարարության վերաբերյալ զրուցել ենք «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Իսկանդարյան, որպես այդպիսին, որեւէ արդյունք ունեցա՞վ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը:

— Արդյունքը նախեւառաջ հենց ինքնին հանդիպումն էր: Այն կարող էր տեղի ունենալ կամ չունենալ: Երկրորդ` արդյունքը նաեւ այն փաստաթուղթն է, որը եւս կարող էր չլինել: Իհարկե, սպասել դիրքորոշումների մերձեցման, հարցի լուծման լուրջ քայլերի, այդպիսի ակնկալիքներ ես ի սկզբանե էլ չունեի: Բայց այն, որ հանդիպման հիման վրա գործընթացը կարող է շարունակվել, նշմարվում է հետագա զարգացում: Կողմերն այնքան հեռու են գտնվում իրարից` փոխըմբռման առումով, որ սպասել ավելին հնարավոր չէ եւ լուրջ չէ: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ խնդիրը խաղաղ ճանապարով պետք է լուծվի, չեմ կարծում, թե այդպես կլինի:

— «Վալդայ» ակումբում Ձեր հնչեցրած հարցին պատասխանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով խնդրի լուծման վաշինգտոնյան տարբերակի հետեւանքների մասին: Իսկ Ձեր գնահատմամբ` ո՞ր տարբերակն է մեզ ձեռնտու:

— ՌԴ նախագահն այն անվանեց վաշինգտոնյան տարբերակ, բայց ես չեմ կարծում, թե այն վաշինգտոնյան է, ես այն կանվանեի` եվրոպա-ամերիկյան: Այո՛, այդ նախագիծը կա: Այդ տարբերակով Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել շատ արագ, ինչպես լուծվեց Լաչինի միջանցքով ճանապարհի հարցը: Ադրբեջանն ուզում էր արագ լուծել այս հարցը ու իրեն հաջողվեց, հիմա էլ նույնն է կատարվում: Այսինքն` մինչեւ Նոր տարի ստանալ փաստաթուղթ, որտեղ գրված կլինի ոչ միայն սահմանների ճանաչում, այլեւ փաստացի կլինի հայատարարություն, որ Արցախն Ադրբեջանի ներքին գործն է: Այս տարբերակով Ղարաբաղի պատկանելությունը որոշվում է, որ Ադրբեջանինն է, իսկ մոսկովյան տարբերակով հետաձգվում է խնդիրը` թողնելով ապագային: Իհարկե, սա չի նշանակում, որ այս կամ այն տարբերակը հիմա կյանքի է կոչվելու եւ առհասարակ չեմ կարծում, թե մինչեւ Նոր տարի կընդունվի ինչ-որ պայմանագիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին