ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ԵՐԲ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Երբ միտումնավոր վարի ես տալիս սեփական պահպանիչ երկաթե գմբեթը, ստիպված ես տեղավորվել ռուսական զոնտիկի տակ:
* * *
ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
(ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ականջդ կանչի, Տիգրան Մուկուչյան:
* * *
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ` ԻՆՔՆԱԿՈՉ ՔՐԻՍՏՈՍԻ ԿՅԱՆՔԻՑ
Մայր Աթոռից հայտնում են, որ եթե Հուդան դավաճանեց 30 արծաթով, ապա Նիկոլին դավաճանեցին թիմի 30 պատվիրակները՝ չքվեարկելով եւ ոչ մի կլանի:
* * *
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
(ՀՀ ԱԳՆ-Ն` ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԽՈՍՔԻՆ ՈՒՇ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Лучше поздно, чем никогда!
* * *
ԴԱՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ
(ԱԽՔ-Ը` ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Յուրայինների մոտ օտար, օտարների մոտ յուրային:
* * *
ՍՈՉԻԻՑ ՈՒՇԱՆԱԼՈՒ ԱԼԻԲԻՆ
Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլը Սոչի չէր շտապում, քանի որ սպասում էր Ալենին, որ սամալյոտը հետ բերի:
* * *
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍԻՈՄ
Զրոն զրոյական կետից ինչ էլ փորձի անել, արդյունքում զրո է ստանալու:
* * *
ՏՐԱԳԻՖԱՐՍԻ ԱՎԱՐՏԸ
Հայհիդրոմետից հայտնում են, որ ոնց քցում-բռնում են Նիկոլի վերջը, այնուամենայնիվ, զոնտիկն ա:
https://iravunk.com/sim/?p=240663&l=am/