«Ստեփանակերտի հանրահավաքից հետո Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում»

Ներքաղաքական

ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ինչու՞ հանրահավաք

Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացահայտվեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք:

Աշխարհը տեսավ, 

որ Արցախում ապրող և պայքարը շարունակող հայության մեծ բազմություն կա,

որ Արցախյան հարցը ադրբեջանական ձևով փակելն ու Հայաստանին ծնկաչոք խեղդելն այդքան էլ հեշտ գործ չի,

որ, Արցախում բնակվող հայությունն անկոտրուն է և չի նահանջելու իր ինքնորոշման արդարացի պահանջից:

Ստեփանակերտի հանրահավաքն օգնեց Ռուսաստանին` Սոչիում քննարկել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ և պետք է թողնել ապագային: Հանրահավաքը նույնիսկ կապիտուլյանտ Նիկոլին շանս տվեց, Սոչիում ՌԴ խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու հարց բարձրացնել: Ստեփանակերտյան հանրահավաքը Իրանին լրացուցիչ հիմքեր տվեց Ադրբեջանին սաստելու և Հայաստանի հետ կապերը խորացնելու համար: Կեցցե՜ն արցախահայությունը, ովքեր նորից կանգնած են քաղաքական պայքարի հարթակում:

Վաղը, նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Երևանում ևս պետք է տեղի ունենա ոչ սովորական հանրահավաք: Որովհետև հայ ժողովուրդն աստիճանաբար սթափվում է հետպատերազմյան շոկից և նորից տեր է կանգնելու իր Հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին:

Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը պետք է դիտարկել որպես Ստեփանակերտի հանրահավաքի շարունակություն, բարոյական ու քաղաքական աջակցություն: Եթե կապիտուլյանտ իշխանությունները մի փոքր խելք և հայրենասիրություն ունենան, ապա արտաքին հարաբերություններում կարող են օգտվել այդ հանրահավաքի ուղերձներից:

Հայաստանը` հայության մայրաքաղաքում ասելու է,

որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում,

որ հայ ժողովրդի տասնամյակների պայքարն ու բազում զոհերն ապարդյուն չեն եղել,

որ Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարներին հարմար եղանակով, և հայ ժողովրդի թիկունքի հետևում,

որ Հայաստանում ապրում են երկրի արժանապատիվ տերերը, ոչ թե ճակատագրի հեգնանքին հարմարվող զանգվածներ:

Ուրեմն, հարգելի հայրենակից, վաղը ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում բռունցքվելով, մեր միասնական ուղղերձը հղենք աշխարհին` հանուն մեր երկրի ու նրա սերունդների:

Իսկ շաբաթօրյակն ու ծատատունկը մեկ շաբաթ էլ կարող են սպասել»:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին