ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան․ Բեգլարյան
ՆերքաղաքականՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են Արցախին եւ արտաքին քաղաքական կուրսին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը չպետք է կասկածի տակ դրվի։ Որոշ գործընկերների հետ տարաձայնություններ կան»,-հավելեց նա:
«Այդ հարցերը փորձում ենք լուծել աշխատանքային կարգով, քանի որ այս դժվարին պահին մենք պետք է արդյունավետ համագործակցենք»,-ասաց պետնախարարը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է 60 հազար մարդ։ Հիշեցնենք, որ նույն օրը տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն առ այն, որ Արցախի ԱԺ դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի մաս, եւ հենց այդ սկզբունքը պետք է դրվի ղարաբաղա-ադրբեջանական համակամարտության կարգավորման հիմքում։

