Մի՛ խաբիր ուսուցիչներին, մի՛ մանիպուլյացրու թեման, չի՛ կարելի. Արտակ Զաքարյանը` կապիտուլյանտին

Թավշյա տեռոր
Սովորական մաթեմատիկա
Այսօր ԱԺ-ում 2023թ. պետական բյուջեն ներկայացնելիս՝ Նիկոլն ասել է բառացիորեն հետևյալը. " կառավարության նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին":
Ըստ կապիտուլյանտ կառավարության, ՀՀ-ում շատ քիչ թվով ուսուցիչներ են ատեստավորվել, և առայժմ քչերին է հաջողվել ավելացնել իրենց աշխատավարձը, և կառվարությունը պետք է քաջալերի, որպեսզի բոլորն ատեստավորվեն: Ենաթադրենք քաջալերեցին և ասենք թե երկու-երեք տարվա ընթացքում բոլոր ուսուցիչները, կամ նրանց մեծ մասն ատեստավորվեցին:
Որպեսզի ուսուցչի աշխատավարձը, ինչպես Նիկոլն է ասում, դառնա 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ, անհրաժեշտ է, որ ՀՀ հանրակրթության ոլորտին հատկացվի առնվազն 288 –ից մինչև 300 միլիարդ դրամ:
2021-23թթ, այսինքն երկու տարվա ընթացքում, հանրակրթության բյուջեն աճել է 23%-ով՝ 103 մլրդ-ից նախատեսվելով 127 մլրդ: Որպեսզի բոլոր ուսուցիչների աշխատավարձը դառնա նվազագույնը 800 հազար դրամ, անհրաժեշտ է, որ հանրակրթության բյուջեն աճի շուրջ 280%-ով: Եթե երկու տարում ընդամենը աճեցրել են 23%-ով, ապա նորանոր տնտեսական հրաշքների արդյունքում, լավագույն դեպքում 10-ից 12 տարի հետո միայն հնարավոր կլինի հասնել Նիկոլի այսօր հնչեցրած քաղցր ստերի իրագործմանը:
Ուսուցիչների աշխատավարձերի կտրուկ աճի մասին խոսելը լավ բան է, եթե ասես նաև, թե ե՞րբ և ինչպե՞ս կարող ես այն իրականացնել: Իսկ վարչապետի մակարդակով անընդհատ ստելը՝ վատ բան է, հատկապես, որ խոսում ես ուսուցիչների մասին, որոնք իրենց գործի նվիրյալներ են, չեն մտածում բիզնեսմենի հոգեբանությամբ և հստակ գիտակցում են իրենց աստվածային առաքելությունը:
Մի՛ խաբիր ուսուցիչներին, մի՛ մանիպուլյացրու թեման, չի՛ կարելի:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)