Իշխանությունները նույնպես նախապատրաստվում են հանրահավաքին
Ներքաղաքական
«2022 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը` 15:00-ին, Ֆրանսիայի հրապարակում նախատեսվող հանրահավաքին ակտիվ նախապատրաստվում են նաև իշխանությունները։ Մասնավորապես, այսօր զոդվում են Ազգային ժողովի բոլոր ճաղերը, այն դեպքում, երբ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հակառակն էր արվել անգամ Ազգային ժողովի դարպասների պարագայում», - գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: