Դիտավորությամբ հրկիզել է ուրիշին պատկանող անասնագոմը
Քրեական
Գույքի դիտավորությամբ ոչնչացում՝ հրկիզման եղանակով ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. սեպտեմբերի 13-ին անհայտ անձի կողմից ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի վարչական տարածքում տեղակայված Ա. Ս.-ին պատկանող անասնագոմը հրկիզելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող 14.000․000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է՝ հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
https://iravunk.com/sim/?p=240481&l=am/