ՊԱՏԵՐԱԶՄ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Վերլուծություն

Այն, որ ֆի­զի­կա­պես ա­մեն օր պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են մղում, դա­րա­վոր ո­սո­խը կրա­կում է, մեր իսկ ինք­նիշ­խան տա­րած­քում փոր­ձում է ամ­րու­թյուն­ներ կա­ռու­ցել, տե­սա­նե­լի է թե­րևս բո­լո­րին, բա­ցի «Կաս­կա­դի» սրճա­րան­նե­րի և Սա­րյա­նի գի­նետ­նե­րի «մշտա­կան բնա­կիչ­նե­րից»: Սա­կայն դա պա­տե­րազ­մի մի­ակ բա­ղադ­րի­չը չէ: XXI դարն է, և ե­թե, փոր­ձա­գետ­նե­րի սլեն­գով ա­սած, պա­տե­րազ­մի «ռազ­մա­կան դո­մե­նը» սահ­մա­նա­մերձ գո­տում է, ա­պա տե­ղե­կատ­վա­կան և հո­գե­բա­նա­կան դո­մեն­նե­րը սփռված են ա­մե­նու­րեք` ի Հա­յաս­տան և ի սփյուռս աշ­խար­հի: Այդ­տեղ ռազ­մա­ճա­կա­տի ուղ­ղա­կի գիծ չկա:

ԽՈՒՆ­ՏԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄՈՒՄ Է ԱԶ­ԳԻ ՈՒ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ

Ար­տա­քին ու­ժե­րի, և մաս­նա­վո­րա­պես թուր­քե­րի օ­պե­րա­տոր Նի­կոլն իր ամ­բողջ թի­մով, վիթ­խա­րի քա­րոզ­չա­կան ա­պա­րա­տով և զոմ­բի­աց­րած կողմ­նա­կից­նե­րով հայ մարդ­կանց և հա­յոց պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի դեմ պա­տե­րազ­մում է 2018-ից: Ճիշտ է, քայ­քա­յիչ «հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տում», այս­պես կոչ­ված «նա­վա­պետ գրան­տի զա­վակ­նե­րի» կամ Նա­րեկ Մա­լյա­նի ա­սած, «Սո­րո­սի վաս­տակ­նե­րի» ձեռ­քով ար­վել է դեռ 2000-ական­նե­րի սկզբից, սա­կայն լայ­նա­ծա­վալ տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան գրո­հը մեկ­նար­կեց 2018-ի գար­նա­նը: Հի­շենք թե­կուզ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում «թավ­շիստ­նե­րի» հետ չհա­մա­ձայն­ող ցան­կա­ցա­ծի վրա հա­զար­նե­րով լցված հայ­հո­յանք­նե­րը, սպառ­նա­լիք­նե­րը և ա­մո­թանք­նե­րը` այն քա­ղա­քա­ցին, ով չգի­տեր, որ դա տեխ­նո­լո­գի­ա է, ըն­կա­լում էր, թե ամ­բողջ ժո­ղո­վուրդն է իր դեմ, և հեշ­տու­թյամբ կոտր­վում էր: Հի­շենք բու­տա­ֆոր դա­գաղ­նե­րը, որ տա­նում է­ին ՀՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րի տան դու­ռը` դրանք բո­լո­րը պա­տե­րազ­մի «փսի» դո­մե­նի բաղ­կա­ցու­ցիչ­ներ է­ին... Իս­կա­կան դա­գաղ­նե­րը որ­պես ար­դյունք պի­տի հայտն­վե­ին 2020-ին:

Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում այս չոր­սու­կես տա­րի­նե­րի ըն­թաց­քում, կեն­սա­բա­նա­կան թշնա­մու` թուր­քի կող­մից, մեր երկ­րի օ­կու­պա­ցի­ան է: Օ­կու­պա­ցի­ա ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով` 44-օրյա «խո­սաց­ված» պա­տե­րազ­մով և ՀՀ ինք­նիշ­խան տա­րածք ներ­խու­ժու­մով, և օ­կու­պա­ցի­ա ներ­սից` իր կա­մա­կա­տար «իշխա­նու­թյան» մի­ջո­ցով վար­վող տե­ղե­կատ­վա­կան տե­ռո­րի, ան­խու­սա­փե­լի պար­տու­թյան քա­րո­զի, հո­ղատ­վու­թյան հո­գե­բա­նու­թյան նե­րարկ­ման մի­ջո­ցով: Ար­դեն բա­նա­կի ան­շարժ գույ­քը` զո­րա­նո­ցա­յին շի­նու­թյուն­ներն ու այլ կա­ռույց­նե­րը հա­նում են վա­ճառ­քի` չթաքց­նե­լով բա­նա­կի ա­րագ կազ­մա­քան­դու­մը: Մինչ­դեռ մեր բա­նա­կը մեր ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան մի­ակ ե­րաշ­խա­վորն է, ոչ մի գեր­տե­րու­թյան կամ ռե­գի­ո­նալ տե­րու­թյան բա­նակ մեր փո­խա­րեն չի կռվի, մա­նա­վանդ` հա­մաշ­խար­հա­յին այս ցնցում­նե­րի պայ­ման­նե­րում:

Բնա­կան է, ա­մեն մի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյու­նից ա­ռաջ թե­ժա­նում է տե­ղե­կատ­վա­կան և հո­գե­բա­նա­կան կռի­վը: Սո­չի­ից ա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տի վիթ­խա­րի հան­րա­հա­վա­քը և դրան ցու­ցա­բե­րած հա­մա­հայ­կա­կան բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյու­նը տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի ժո­ղովր­դա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ակտ էր, ուր «զեն­քը» բարձ­րա­խոսն ու տե­սախ­ցիկն էր, ԶԼՄ-նե­րը և սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րը: Ո­սո­խը դա ան­պա­տաս­խան չթո­ղեց` ներ­քին թշնա­մի­նե­րը ձեռ­նա­մուխ ե­ղան հա­կա­հար­ձակ­ման: Այն, որ ոչ մի ՔՊ-ակա­նից դրա­կան ար­ձա­գանք Ստե­փա­նա­կեր­տին չե­ղավ, հաս­կա­նա­լի է` այդ դա­վա­ճա­նա­կույ­տից այլ բան սպա­սե­լի չէր: Սա­կայն հայտն­վե­ցին «վի­ետ­նա­մա­կան» կի­բեր­բա­նա­կի բա­ցա­սա­կան ար­ձա­գանք­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի նյու­թե­րի տակ, ին­չը, մե­դի­ա­փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ, նի­կո­լա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի կող­մից ֆեյ­քե­րի ծա­ռա­յու­թյան շտապ պատ­վե­րի ար­գա­սիք է: Իսկ «հաս­տի­քա­յին» ֆեյ­քա­վար­նե­րը կրկին փոր­ձե­ցին ակ­տի­վաց­նել «հա­յաս­տան­ցի-ղա­րա­բաղ­ցի» թե­ման:

Նա­և «արևմ­տա­մե­տու­թյան» սո­ու­սի տակ կեղծ հա­կա­նի­կո­լա­կան­նե­րը խուն­տա­յի պատ­վե­րով քննա­դա­տե­ցին ար­ցախ­ցի­նե­րին` ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բին ա­պա­վի­նե­լու հա­մար, և այդ «նվա­գախմ­բում» թե­րևս ա­մե­նա­ան­մե­ղը ԱԺԲ-ի կոչն էր ար­ցախ­ցի­նե­րին` մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­պահ­ներ հրա­վի­րել: Թե այս «նեղ մա­ջա­լին» ինչ­պես դա ի­րա­գոր­ծել, բնա­կա­նա­բար, չբա­ցատ­րե­ցին...

ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ «ՃԱ­ԿԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԵ­ՐԸ» ՄՈՏ ԵՆ

Նո­յեմ­բե­րի 5-ին հա­ջակ­ցու­թյուն ար­ցախ­ցի­նե­րի կա­մար­տա­հայտ­մա­նը Ե­րև­ա­նում մեծ հան­րա­հա­վաք ա­նե­լու` խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան նա­խա­ձեռ­նու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի բնա­կան շա­րու­նա­կու­թյունն է: Իսկ նո­յեմ­բե­րի 9-ին մեծ հան­րա­հա­վաք` հա­կա­ռու­սա­կան ուղղ­վա­ծու­թյամբ, ծրագ­րել է ԱԺԲ-ն: «Ծռա­շեղ­­ված­նե­րը» ու­նեն եր­կու թի­րախ` և՛ խան­գա­րել «տիտ­ղո­սա­յին» ընդ­դի­մու­թյա­նը, և՛ փոր­ձել նա­խա­ձեռ­նու­թյու­նը խլել, զի նման է, որ Նի­կո­լին որ­պես «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал» դուրս գրե­լը կար­ծես մոտ է:

Նույ­նիսկ ուկ­րա­ի­նա­կան մա­մու­լը ինչ-որ մե­կի «պա­սով» խա­ղար­կեց ինտ­րիգ, իբր Նի­կո­լի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցումն է նա­խա­պատ­րաստ­վում: Դա դրսի ու­ժե­րի կող­մից մթնո­լորտ թե­ժաց­նե­լու մի­ջոց կա­րող է լի­նել, բայց կա­րող է լի­նել և ծո­վա­հեն­նե­րի «սև նշան» կամ մա­ֆի­ոզ­նե­րի հո­տած ձուկ ու­ղար­կե­լու պես մի բան, այ­սինք` լիկ­վի­դաց­ման ռե­ալ զգու­շա­ցում:

Իսկ «հո­տած ձկան» տեխ­նո­լո­գի­ա­յով ընդ­դի­մու­թյան ներ­սում խառ­նակ­չու­թյան փորձ նա­խա­ձեռն­վեց` Թուր­քի­ա­յի խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Գա­րո Փայ­լա­նին որ­պես գոր­ծիք օգ­տա­գոր­ծե­լով: «Հա­մա­հայ­կա­կան» նի­կո­լա­ժո­ղո­վին մաս­նակ­ցու­թյան նպա­տա­կով Հա­յաս­տան ժա­մա­նած Թուր­քի­ա­յի խորհր­դա­րա­նի մի­ակ հա­յազ­գի պատ­գա­մա­վոր Գա­րո Փայ­լանն, ինչ­պես հայտ­նի է, տար­բեր հան­դի­պում­ներ էր ու­նե­ցել Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վար­նե­րի, ինչ­պես նա­և կա­պի­տու­լյան­տի հետ: Հե­տո նա հայ­տա­րա­րում է, որ շատ օգ­տա­կար կհա­մա­րեր Նի­կոլ-ԼՏՊ-Սերժ Սարգ­սյան ֆոր­մա­տը, և ինչ-ինչ է­մի­սար­ներ «հո­տած ձուկ» Նի­կո­լին փոր­ձե­լով քսել Սերժ Սարգ­սյա­նի ան­վա­նը, սոց­ցան­ցե­րում մեծ ջան­քեր գոր­ծադ­րե­ցին, որ­պես­զի բոր­բո­քեն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կողմ­նա­կից­նե­րին:

Սա­կայն խառ­նա­կիչ­նե­րի խրախ­ճան­քը եր­կար չտև­եց, և հրա­պա­րակ­վե­ցին ու տա­րած­վե­ցին Գա­րո Փայ­լա­նի եւ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի հան­դի­պու­մից: Մաս­նա­վո­րա­բար, հայտ­նի դար­ձավ, որ հան­դիպ­մա­նը Փայ­լա­նը փոր­ձել է ա­ռաջ տա­նել «Նի­կոլ Փա­շի­նյա­նին օգ­նենք» շեշ­տով ազ­գա­յին մի­աս­նու­թյան թե­զը: Սերժ Սարգ­սյա­նը կտրուկ հա­կա­դար­ձել է Գա­րո Փայ­լա­նին՝ ա­սե­լով՝ «ինչո՞ւմ օգ­նենք, դա­վա­ճա­նու­թյան մե՞ջ»:

Սերժ Սարգ­սյա­նը նա­եւ հա­վե­լել է, որ քա­նի դեռ Նի­կոլ Փա­շի­նյանն է ՀՀ կա­ռա­վա­րի­չը՝ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի վի­ճա­կը ծան­րա­նա­լու է, ՀՀ և ԼՂՀ առ­ջեւ ո­րե­ւէ հե­ռան­կար չի բաց­վե­լու, ուս­տի, հա­մախմբ­վել մի ան­ձի շուրջ՝ ում պատ­ճա­ռով ստեղծ­վել է այս ի­րա­վի­ճա­կը, ո­րից ել­քե­րը դառ­նում են օր­հա­սա­կան, պար­զա­պես բա­ցառ­ված է:

Թուր­քա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վո­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ Սերժ Սարգ­սյան-Գա­րո Փայ­լան զրույ­ցի մի մեծ մասն էլ նվիր­ված է ե­ղել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րին»:

Սերժ Սարգ­սյա­նը հստա­կեց­րել է իր մո­տե­ցում­նե­րը նա­եւ այս հար­ցում՝ ա­սե­լով, որ հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ հայտ­նի չէ դեպք, երբ խա­ղա­ղու­թյուն են կնքում խա­ղա­ղու­թյուն խնդրո­ղի հետ. այդ դեպ­քում կնքվում է կա­պի­տու­լյա­ցի­ա. «Խա­ղա­ղու­թյուն կնքում են ու­ժե­ղի հետ, հե­տե­ւա­բար, խա­ղա­ղու­թյան այս թե­զե­րը կեղծ են եւ ո­րե­ւէ ի­րա­կան քա­ղա­քա­կան ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հիմ­քեր չու­նեն»:

Դե ինչ, խառ­նա­կիչ­ներ դեռ շատ են լի­նե­լու: Մա­նա­վանդ, որ, ինչ­պես նշում է քա­ղա­քա­գետ Ստեփան Դանիելյանը, քա­նի որ Թուր­քի­ա­յի դե­րը գնա­լով մե­ծա­նում է, ո­րը հեն­վում է Ադր­բե­ջա­նի վրա. «Ավե­լի պարզ ա­սեմ, Շու­շի­ի դեկ­լա­րա­ցի­ա­յին կա­րող է հա­վա­սա­րակշ­ռել Կա­պա­նի դեկ­լա­րա­ցի­ան: Այս մո­դե­լը խա­ղա­ղու­թյան մի­ակ գրա­վա­կանն է, ան­կախ նրա­նից, թե Հա­յաս­տա­նի ներ­կա ղե­կա­վա­րու­թյու­նը որ­քա­նով չխառ­նի խա­ղա­քար­տերն ու դրա­նով չփոր­ձի մեզ տա­նել մեծ պա­տե­րազ­մի»:

Ի դեպ, մեծ պա­տե­րազ­մի նա­խան­շան­նե­րը ե­րև­ում են: Ի­րա­նում բարձ­րաց­րել են կար­միր դրո­շը, ո­րը կոչ­վում է «հա­տուց­ման դրոշ»: Wall Street Jo­ur­nal-ը հա­վար է գցել, որ դա անգ­լո­սաք­սո­նա­կան և սի­ո­նիս­տական թի­րախ­նե­րի դեմ է:

Մենք էլ մեր «հա­տուց­ման դրո­շը» պի­տի բարձ­րաց­նենք` ընդդեմ ներ­քին թուր­քի:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում