Մեսսին չի պատասխանում «Բարսելոնայի» զանգերին
Սպորտ«Բարսելոնայի» ղեկավարությունը եւ գլխավոր մարզիչ Չավին արդեն մի քանի անգամ բացահայտ ասել են, որ ցանկանում են թիմ վերադարձնել Լեոնել Մեսսիին։ Sport.es-ի տեղեկություններով, Մեսսին չի պատասխանում «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերին եւ բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի և ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է քննարկումներ են ունենում տրանսֆերի վերաբերյալ։

