«Չելսին» Զախարյանին համարում է ներկայի ու ապագայի գլխավոր տաղանդներից մեկը. Ռոմանո
ՍպորտՀայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով:
««Չելսին» շարունակում է հետևել Արսեն Զախարյանին: Նա այն ֆուտբոլիստներից է, որոնք գտնվում են լոնդոնյան ակումբի դիտակետում: «Չելսին» Զախարյանին համարում է ներկայի ու ապագայի գլխավոր տաղանդներից մեկը»,- գրել է twitter.com/FabrizioRomano-ն:

