ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Բիզնես տեղեկատվության գծով մասնագիտացած @Небрехня Տելեգրամ ալիքը օրերս գրել է, որ Արցախի Հանրապետությունը շուտով վերածվելու է երկրորդ Կիպրոսի, բայց ոչ տուրիստական իմաստով: Ալիքի պնդմամբ` ՌԴ խոշոր բիզնեսը մտադիր է այդտեղ ստեղծել օֆշորային ապահով գոտի, քանի որ դասական օֆշորներում սկսել են կալանել ռուսական կապիտալը: Ալիքը պնդում է, որ Ռուբեն Վարդանյանի առաքելություններից մեկն Արցախում հենց դա է, եւ հիշեցնում է, որ ռուսական անձնագրից հրաժարվելուց հետո ռուսական քարոզչամեքենան չի դատափետել Վարդանյանին: Ալիքի համոզմամբ` դա տնտեսական վերելք կբերի ինչպես Արցախում, այնպես էլ՝ ՀՀ-ում:
https://iravunk.com/sim/?p=240363&l=am/